Խոշոր ավտովթար Ծիծեռնակաբերդի խճուղում. կան վիրավորներ. shamshyan. com

Երեկ` օգոստոսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղու միջնամասում բախվել են Daewoo Nexia մակնիշի 853 ԼP 61 համարանիշի և Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի բնակիչ, 27-ամյա Սուսաննա Փամբուխչյանի վարած Toyota մակնիշի 85 PՏ 800 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի մեղավորը եղել է Daewoo-ի վարորդը, ով ըստ դեպքի վայրում հավաքվածների` եղել է Երևան քաղաքի բնակիչ, 13-ամյա Վարդան Սահակյանը:

Վերջինս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Ս. Փամբուխչյանի Toyota-ին, ինչից հետո Daewoo-ն կողաշրջվել է: Վթարի հետևանքով դեպքի վայրից Արամյանց բժշկական կենտրոն են տեղափոխվել Վ. Սահակյանն ու Երևան քաղաքի Շիրակի փողոցի բնակիչ, 19-ամյա Աշոտ Սարգսյանը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարից հետո դեպքի վայր ժամանած միջին տարիքի մի տղամարդ գումարտակի հրամաատարի տեղակալ Ա. Սայադյանին և հկգ ավագ քննիչ Ա. Գասոյանին փորձում էր համոզել ու մոլորեցնել, թե Daewoo-ն 15 րոպե առաջ իրենց տան բակից առևանգել են, սակայն երբ իմացավ, որ ոստիկաններն ու քննիչը տիրապետւմ են իրականությանը, որ մեքենան վարել է անչափահաս տղան, ով, ի դեպ, պարզվեց, որ նրա ազգականն է` գլուխը կախել և անիծում էր իր բախտը, ասելով. «Էս ինչ ք….կերա, մեքենան տվի երեխուն»:

Ի դեպ, ականատեսները ֆոտոլրագրողին ասում էին, որ վթարից հետո Toyota-ի վարորդը հենց ինքն է առաջինը սկսել օգնություն ցուցաբերել իր ավտոմեքենային հարվածած ավտոմեքենայի վարորդին: Գ. Շամշյանի տեղեկություններով` Toyota-ի վարորդ Ս. Փամբուխչյանը աշխատում է Մհեր Արամ ՍՊԸ-ում` որպես գանձապահ: Ա. Գասոյանի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

9e0e9f861a4f005968a2689aecf455fe

221f1746167789ae47d659ee8d48c6d6

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի 

Տեսանյութեր

Լրահոս