Բաժիններ՝

Էքստրասենսի սպանության մեջ կասկածվողի նախկին կինն ուշքի չի գալիս կատարվածից. yerkir.am

Ինչպես հայտնի է՝ օգոստոսի 5-ին Երևանի Մազմանյան փողոցի թիվ 5 շենքի բնակչուհի, «6-րդ զգայարան» հաղորդման էքստրասենս Անի Մաջնունյանին առանձակի դաժանությամբ սպանելու մեջ կասկածվողը Մուշեղ Մխիթարյանն է, ով համացանցում հայտնի է Մխիթար Մոս Մուշեղյան անունով:

Ձերբակալվելուց հետո Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից հայտնի դարձավ, որ Մուշեղը 20 տարեկան է, ինչը սակայն կասկածի տեղիք տվեց շատերի մոտ: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Մուշեղն իրականում տարիքով ավելի մեծ է, սակայն նրա անձնագրում նշված ծննդյան թվից պարզ է դարձել, որ նա 20 տարեկան է:

Yerkir.am-ի աղբյուրի հավաստմամբ՝ նրա կինն ամուսնալուծվելուց հետո է իմացել, որ ամուսինն անձնագրով 20 տարեկան է: Կայքի  տեղեկություններով՝ Մուշեղի հետ կինը ո’չ եկեղեցով և ո’չ էլ «զագսով» ամուսնացած չէ, պարզապես միասին են ապրել և 8-ամսական երեխա ունեն: Ի դեպ՝ կատարվածից հետո կինն ուշքի չի գալիս, նա մինչև հիմա շոկի մեջ է:

Կայքի  զրուցակցի խոսքով՝ նրանք ընդամենը 15 օր առաջ են բաժանվել և այն բանից հետո, երբ կինն ամուսնու մոտ տարօրինակություններ է նկատել: Կայքին հայտնել են նաև, որ երկու տարի առաջ մահացել է Մուշեղի մայրը, ինչից հետո երիտասարդը ծանր ապրումներ է ունեցել:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս