«Կարմիր գծերը» շահույթ չե՞ն ապահովում

Երևանում ավտոկայանատեղիների կազմակերպմամբ զբաղվող «Փարկինգ սիթի սերվիս» ընկերությունն անցած տարին վնասով է փակել: Ըստ հարկային մարմնի տվյալների՝ ընկերությունը 2014 թ. համար հայտարարագրել է 199 մլն 241.4 հազար դրամի վնաս:

«Փարկինգ սիթի սերվիս» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում վնասով աշխատելը պատճառաբանեց մուտքերի քիչ լինելով և պահպանման ծախսերի ու ներդրումների մեծությամբ: Ըստ նրա՝ ընկերությունը դրական բալանսի կանցնի մոտ 4 տարի հետո: «Ներդրումների ետբերման ժամանակահատվածը բավականին երկար է տևում՝ դրանց շատ մեծ լինելու պատճառով, մուտքերն էլ նախատեսածից քիչ են եղել»,- ասաց Վ.Հարությունյանը՝ հավելելով, որ իրենց ծառայությունից օգտվողների քանակը սպասվածից քիչ է, վարորդները նախընտրում են գումար չվճարել և անվճար տեղերում կայանել մեքենան:

 

Տեսանյութեր

Լրահոս