
ԱՄՆ-ում բանտարկյալների տեղափոխող ավտոբուսը բախվել է բեռնատարի, կան տուժածներ

Բանտարկյալների տեղափոխոող ավտոբուսը ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում բախվել է բեռնատարի, մոտ 20 մարդ հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում կատարելով ոստիկանությանը:
Տեղի ոստիկանության ներկայացուցիչ Քեմերոն Լիի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել գիշերը դաշնային մայրուղում՝ Կասա-Գրանդե ու Գիլա-Բենդ քաղաքների միջև ընկած հատվածում:
Վերջինս նաև տեղեկացրել է, որ վթարի հետևանքով ծանր վնասվածքներ է ստացել բանտի ավտոբուսի վարորդը:
Հոսպիտալացվածների վիճակի, ինչպես նաև տուժածների ճշգրիտ թվի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Վթարի պատճառը հայտնի չէ: