Բաժիններ՝

Փոքրիկ Անուշիկը չի կարողանում օգտագործել ձեռքերը. նրան $2000 արժողությամբ վիրահատություն է անհրաժեշտ

Անուշ Հովհաննեսի Մարտիրոսյանը ծնվել է 2003թ. Արարատ քաղաքում: Մինչև մեկուկես տարեկանը երեխայի վիճակը նորմալ է եղել, սակայն հետո նրա մոտ ախտորոշվել է Մանկական ուղեղային կաթված: Անուշը մշտական բժշկական հսկողության տակ է, նրա քայլքը կարգավորվել է, կարողանում է ինքնուրույն շարժվել, սակայն ձեռքերը թույլ են և չի կարողանում դրանք օգտագործել:

Հիմա հնարավորություն է ընձեռնվել ՌԴ-ի Տուլա քաղաքի վերականգնողական կլինիկայում իրականացնել վիրահատություն, որի համար պահանջվում է 2000 ԱՄՆ դոլար: Ընտանիքն այդ գումարը հայթայթելու հնարավորություն չունի և դիմում է հանրության աջակցությանը:

Անուշի մայրիկի՝ Կարինե Մարտիրոսյանի անունով ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿՈՒՄ բացվել են հաշվեհամարներ՝ 163328067950 ՀՀ դրամ, 163328067943 ՌԴ ռուբլի, 163328067893 ԱՄՆ դոլար, 163328067901 ԵՎՐՈ, SWIFT CODE: ARECAM22:
Կարինե Մարտիրոսյանի հեռախոսահամարն է՝ +374 77 56 94 68:

Anush (3)

Anush (1)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։