Տարոն Մարգարյանի ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

Սիրելի՛երիտասարդներ,

սրտանց շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ: Բոլոր ժամանակներում էլ զարգացման և առաջընթացի ակունքներում միշտ երիտասարդությունն է եղել:

Այսօր էլ երիտասարդական ձեր ավյունով, ձեր անսպառ եռանդով ու կարողություններով, ցանկացած մարտահրավերի դիմակայելու ձեր պատրաստակամությամբ դուք շարունակում եք մնալ մեր երկրի ու մեր մայրաքաղաքի առաջընթացի և զարգացման ամենակարևոր օղակներից մեկը: Ու ես համոզված եմ, որ այսուհետ ևս նույն վճռականությամբ և նվիրումով եք մասնակցելու մեր երկրի ու բնակչության բարօրությանն ուղղված ցանկացած նախաձեռնության: Կրկին շնորհավորելով այս գեղեցիկ տոնի առթիվ՝ վստահեցնում եմ, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստ է օժանդակելու կառուցողական ձեր բոլոր նախաձեռնություններին, միասին կյանքի կոչելու իրատեսական ցանկացած ծրագիր, որն օգտակար կլինի մեր հայրենիքին, մեր սիրելի Երևանին ու նրա բոլոր բնակիչներին:

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի քաղաքապետ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31