«Սա սպանդ է, հատուկ նշանակության ուժերի վատնում ուղղակի, որի մասին խոսում էինք դեռ 2014թ.». Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում՝ տեղադրելով «Ռազմինֆոյի» հրապարակումը՝ գրում է. «Երբ խոսում ենք հազարների հասնող ադրբեջանական զոհերի մասին, շատերը կասկածում են: Փորձեք ինքներդ ստուգել, մի քանի տասնյակ հատուկ նշանակության սպաներ, ենթասպաներ, որոնք հաստատված են:
Հատուկ նշանակության զորքերում գնդապետը առնվազն բրիգադի հրամանատարի տեղակալ է կամ հրամանատար: Մեկ գնդապետ, մեկ փոխգնդապետ, մեկ մայոր, հավանական է նաև մեկ գեներալ-մայոր:
Սա սպանդ է, հատուկ նշանակության ուժերի վատնում ուղղակի, որի մասին խոսում էինք դեռ 2014թ.: Այս մասնագետներին չեն առնում, սա «Սմերչ» չէ, որը շուկայում առկա է: Նույն ժամանակ նաև սա նշանակում է, որ ժամկետային կազմից զոհերը կարող են լինել հազարներով»: