Հայաստանից Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանն իր ընտանիքի հետ հեռացել է երրորդ երկիր. APA

Հայաստանից իր կնոջ ու փոքրիկ որդու հետ անցած տարվա սեպտեմբերին Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրած «Ներազգային ազատագրական շարժման հիմնադիր» Վահան Մարտիրոսյանը վերջիններիս հետ ուղևորվել է երրորդ երկիր:

Այս մասին ադրբեջանական APA գործակալությանը հայտնել է Դիլյարա Ալիևայի անվան կանանց իրավունքների պաշտպանության միության նախագահ, իրավապաշտպան Նովելլա Ջաֆարօղլուն:

Ջաֆարօղլուն, սակայն, չի հայտնել, թե Վահան Մարտիրոսյանն որ երկիր է ուղևորվել ընտանիքի անդամների հետ:

Մարտիրոսյանը հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց տարատեսակ քաղաքացիական նախաձեռնությունների շրջանակներում: 2015թ. օգոստոսին հայտնի դարձավ, որ նա մեղադրվում է մի կնոջ վստահությունը չարաշահելով՝ նրա տանից գումար գողանալու մեջ: Դրանից մեկ ամիս էլ չանցած հայտնի դարձավ, որ նա փախել և ապաստանել է Ադրբեջանում:

Հիշեցնենք, որ Վ.Մարտիրոսյանի առնչությամբ Քննչական կոմիտեի վարույթում քննվում է երկու քրեական գործ, որոնցից մեկով նա ներգրավվել է որպես մեղադրյալ: Գողություն կատարելու կասկածանքով 2015 թ. սեպտեմբերի 2-ին Վահան Մարտիրոսյանը բերման է ենթարկվել, և քննիչը նրա նկատմամբ, որպես կասկածյալի, խափանման միջոց է ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին։ Վահան Մարտիրոսյանի նկատմամբ Հայաստանում միջպետական հետախուզում է հայտարարվել:

Տեսանյութեր

Լրահոս