
Ինչպես են կարմիր բերետավորներն ու ոստիկանները բերման ենթարկում ցուցարարներին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այս պահին լարված իրավիճակ է Մաշտոցի պողոտայում: «Մենք ենք տերը մեր երկրի» երիտասարդական շարժման ներկայացուցիչները Ազատության հրապարակից ցանկանում էին երթով շարժվել դեպի Բաղրամյան 26: Ցուցարարները պնդում են, թե նամակ ունեն հանձնելու ՀՀ նախագահի նստավայր, սակայն ոստիկանները թույլ չտվեցին նրանց շարժվել դեպի Բաղրամյան պողոտա: Ոստիկանների շարքերը համալրեցին նաև կարմիր բերետավորները: Նրանք 5 րոպե ժամանակ տվեցին հավաքվածներին, որպեսզի վերջիններս շրջանցեն Բաղրամյան պողոտան և այլ ճանապարհով հեռանալ: Հակառակ դեպքում՝ սպառնալով բերման ենթարկել բոլորին:
Քիչ անց նրանք սկսեցին ուժով բերման ենթարկել ներկաներին, որոնք չէին լսում նրանց կոչերին և այլ ճանապարհներով «տուն» չէին գնում: