Օգոստոսի 15-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում 1986 թ. ծնված Յակով Պ.-ից ահազանգ էր ստացվել, որ տանը դանակով հարձակվել են իր վրա:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված բազմակողմանի եւ օբյեկտիվ քննության արդյունքում բացահայտվել են երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ վարչական տույժ նշանակելու մասին որոշումները անվճարունակ անձանց անվամբ վերահասցեագրելու բազմաթիվ դեպքեր։
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է 22-ամյա երիտասարդ՝ անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու կասկածանքով։
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվեց Երևանում մահվան ելքով միջադեպի գործի քննությունը: Քրեական գործի շրջանակներում Գագիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ բնակարանի դռան դիմացի աստիճանահարթակում, իր բնակարանի դուռը ուշ ժամի ծեծելու և իրենց անհանգստացնելու կապակցությամբ ծագած վիճաբանության ընթացքում ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ դանակով հարվածներ է հասցրել տուժողի […]
Ներկայում ոչ մի քրեական գործ չկա հարուցված գործարար Գերման Ստերլիգովի դեմ, «Նորությունների ռուսական ծառայությանը» հայտնել են Ռուսաստանի Քննչական կոմիտեից:
Օգոստոսի 17-ին մահացած Առափի գյուղի բնակիչ 67-ամյա Զարզանդ Թորոսյանի դին ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության: Դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցներին Թորոսյանի հարազատներն ասել են, որ տղամարդը հանկարծամահ է եղել:
Օգոստոսի 15-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել օտարերկրյա քաղաքացի, 1980 թ. ծնված Յուլիա Մ.-ն և հայտնել, որ ամուսնու հետ տաքսի ավտոմեքենայով վերադառնալիս՝ Երևանի Տիգրան Մեծի պողոտայում, սուպերմարկետի մոտ, տաքսուց իջել է, որպեսզի մտնի դեղատուն, իսկ վարորդը քնած ամուսնու գրպանից փորձել է գողություն կատարել, սակայն արթնանալուց հետո նրան իջեցրել և դիմել է փախուստի:
««Ավրորա» մրցանակի միջոցով մենք միանում ենք Մարդասիրության համաշխարհային օրվան՝ հարգանքի տուրք մատուցելու նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրել են մարդկանց ծառայելուն, եւ կարեւորում ենք ամբողջ աշխարհում բարեգործական աշխատանքի ազդեցությունը: Այսօր բոլորիս համար առիթ է՝ մի պահ կանգ առնելու ու ճանաչելու այն անհատներին, որոնց խիզախ գործողությունները գոյատեւելու հնարավորություն ընձեռեցին այլ մարդկանց»,- ասում է «Ավրորա» մրցանակի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:
Օգոստոսի 20-22-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 23-24-ին շրջանների մեծ մասում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Օգոստոսի 18-ին, ժամը 21.22-ին ահազանգ է ստացվել, որ Զովունի-Մրգաշեն ավտոճանապարհին` ոլորանների մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, մարդատար ավտոմեքենան գլորվել է ձորը:
Հայ-ադրբեջանական սահմանին օգոստոսի 18-ին մարտական հենակետում՝ մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետեւանքով մահացած 25-ամյա Աշոտ Հովհաննիսյանը Վայոց ձորի Բարձրունի գյուղից էր, մի քանի ամիս առաջ էր մտել ծառայության:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությանում հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայող Աշոտ Հովհաննիսյանի մահվան դեպքի առթիվ։
Մենք՝ «Էյր Արմենիա» հայկական ավիաընկերության համասեփականատերերս, մեր մտահոգությունն ենք ցանկանում հայտնել 2015 թվականի օգոստոսի 15-ին «ԷյրԱրմենիա» ընկերության 51%-ի բաժնետեր և ընկերության տնօրեն պարոն Արսեն Ավետիսյանի հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ։
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն օգոստոսի 19-ից կմեկնի կարճատև արձակուրդ, որի մի մասն ընտանիքի հետ կանցկացնի արտերկրում:
Oգոստոսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկուն և ՀՀ-ում Լեհաստանի ռազմական կցորդ, գնդապետ Դարիուշ Մարինովսկուն:
Նշենք, որ օգոստոսի 18-ին հնչած կրակոցների արդյունքում վիրավորվել էր 29-ամյա տղամարդ, ով տեղափոխվել էր հիվանդանոց:
Որոշման նախագծի հետ կապված ողջ ցասումը կայանում է նրանում, որ թույլ է տրվում շենքի հարակից տարածքում կառուցել մի ահռելի համալիր, որն իր զանգվածով Մարզահամերգային համալիրին գուցե հավասարազոր է
«Փոքր Մայամի» կոչվող հասարակական օբյեկտում բազմաթիվ միջադեպեր են լինում, որոնք շատ հաճախ տեղափոխվում են շենքի բակ
Օգոստոսի 19-ին, ժամը 08.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 34 շենքի վերելակում քաղաքացի է մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայրը և նրա 3-ամյա որդին որոնվում են որպես անհայտ կորած:
ՀԷՑ-ի նկատմամբ տուգանք կիրառելու մասին ՀԾԿՀ որոշումը:
168.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հաստատեցին տեղեկությունը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ խանութում քաղաքացու դրամապանակը հափշտակելու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Օգոստոսի 19-ին, ժամը 01.50-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի ափամերձ տարածքում` հին պոմպակայանի մոտ, քաղաքացի է խեղդվում. անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:
«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից սույն թվականի հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 14-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել և կազմվել է անտառխախտման 6 արձանագրություն՝ ապօրինի հատված 20 ծառի, 4 մ3 վառելափայտի անտառից դուրսբերման և կողակ տեսակի 121 ձկան ձկնագողության համար:
Կառուցումից շուրջ 40 տարի անց Մուսալեռան հերոսամարտի թանգարանում շինարարական եւ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում. թանգարանի անձնակազմը պատրաստվում է սեպտեմբերի 20-ին մեծ շուքով տոնելու հերոսամարտի 100-ամյակը:
Երևանում կյանքի 87-րդ տարում մահացել է հայ ամենածեր «օրենքով գողերից» մեկը՝ Կառլեն Թովմասյանը, ով ավելի շատ հայտնի էր Գիժ Կառլեն:
Հերթական ստուգայցը. 115 վարորդ՝ անսթափ, 37-ը՝ առանց համապատասխան փաստաթղթերի:
Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցված քրեական գործով մեղադրյալներ Հակոբ Թ.-ն և Թովմաս Թ.-ն հաղորդումներ են տվել այն մասին, որ հիշյալ միջադեպի կապակցությամբ ոստիկանության աշխատակիցները դեպքի վայրում բռնություն են կիրառել իրենց նկատմամբ և պատճառել մարմնական վնասվածքներ:
Օգոստոսի 18-22 -ին հանրապետությունում կդիտվի փոփոխական ամպամածություն, առավելապես առանց տեղումների եղանակ: