Երևանում մահացել է հայ ամենածեր «օրենքով գող» Կառլեն Թովմասյանը
Ինչպես հայտնի է դարձել «Պրայմ Կրայմին», Երևանում կյանքի 87-րդ տարում մահացել է հայ ամենածեր «օրենքով գողերից» մեկը՝ Կառլեն Թովմասյանը, ով ավելի շատ հայտնի էր Գիժ Կառլեն:
Գործակալության տեղեկություններով՝ կապված առողջական վիճակի վատթարացման հետ, Կառլեն Թովմասյանը օրերս հոսպիտալացվել էր, իսկ այսօր առավոտյան մահացել է Երևանի հիվանդանոցներից մեկում:
Չնայած վարած հանցավոր կյանքին, որին տղամարդը փորձում էր հավատարիմ մնալ մինչև վերջ, նա մարդկանց հիշողության մեջ առաջին հերթին մնաց իր ոչ ադեկվատ գործողություններով, գրում է «Պրայմ Կրայմը»:
Ասում են՝ դեռ խորհրդային տարիներին, ձևացնելով հոգեկան խանգարում, Կառլենը միլիցիոներների վրա էր նետում սեփական կղանքից պատրաստված «նռնակներ»: Նորագույն պատմության մեջ նրան է վերագրվում գողական հավաքին երկու թեթևաբարո կանանց հետ հայտնվելու «պատիվը»:
Բացի այդ՝ նրա անմեղ արարքների թվում նշվում էր այն, որ նա ինտրիգներ է հյուսել «օրենքով գող» Ասոյի դեմ՝ չունենալով դրա համար հիմնավոր պատճառներ: Նման անհիմն մեղադրանքներից հետո, որը Կառլենը չէր կարողացել ապացուցել՝ բացի հիմարի իր վարկանիշից, մի անգամ «գողերը» նրան թողել էին միայնակ բաց դաշտում՝ դրանով իսկ արտահայտելով իրենց վերաբերմունքը նրա հանդեպ:
Ինչպես նշում է գործակալությունը, Կառլեն Թովմասյանի թաղումը ցույց կտա՝ արդյո՞ք «օրենքով գողերը» հարգանքի տուրք կմատուցեն նրան, թե՞ ոչ: