
Սևանա լճից դուրս են բերել ջրահեղձվող անչափահասին

Օգոստոսի 17-ին, ժամը 14.08-ին տեղեկատվություն է ստացվել , որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի թիվ 2 հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները լճում նկատել են ջրահեղձվող քաղաքացու:
Դեպքի վայր է մեկնել ՀՋՋ-ից մեկ մարտական հաշվարկ:
Ջրափրկարարները ջրից դուրս բերել 1999 թ. ծնված Ա. Գ.-ին: