Բաժիններ՝

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 25-ի N 708-Ա որոշման 1-ին կետի համաձայն՝ այն տրանսպորտային միջոցները, որոնց համար երբևէ չի կնքվել ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագիր, և այդ տրանսպորտային միջոցով կատարված` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումից բացի որևէ այլ իրավախախտման դեպք 2011 թվականի հունվարի 1-ից հետո չի արձանագրվել, համարվել են 2010 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ խոտանված և հանվել են տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման (վերահաշվառման) համակարգչային շտեմարանի գործող հատվածից:

Նույն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ խոտանված տրանսպորտային միջոցների համարանիշերի ցանկը զետեղվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական www.police.am կայքի ԽՈՏԱՆՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ բաժնում:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Նշված ցանկում ընդգրկված համարանիշերով տրանսպորտային միջոցներ տիրապետող կամ օգտագործող անձանց հորդորում ենք Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված պատասխանատվության միջոցներից խուսափելու նպատակով Ձեզ մոտ գտնվող համարանիշերը հանձնել Ճանապարհային ոստիկանության մոտակա (ցանկացած) հաշվառման-քննականստորաբաժանում:

Վերը նշված գործընթացի հետ կապված հարցերով քաղաքացիները կարող են զանգահարել 010 (կամ 011) 56-45-88 հեռախոսահամարով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս