
26-ամյա երիտասարդը ձեռնադրվել է կուսակրոն քահանա

Tsayg.am-ը գրում է. Նարեկը եկեղեցի է հաճախել մանկուց: Հոգևոր կյանքի բարելավումը նրան առավել շատ է հետաքրքրել, քան աշխարհիկը: Բարեպաշտ ու աստվածահաճո գործունեությունը Նարեկին հասցրեց այնտեղ, որ որոշվեց նրան ձեռնադրել կուսակրոն քահանա:
Նարեկի մայրը՝ տիկին Օֆելյան բոլոր մայրերի նման որդու համար հեշտ ու հետաքրքիր մասնագիտությամբ ճանապարհ էր ցանկանում: Սակայն, Նարեկն անդրդվելի էր: Մորն այլ բան չէր մնում, քան համակերպվել որդու որոշման հետ և ընդունել այն: