
ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի քաղաքացիները հայ երեխաներ են որդեգրում

Այսօր կառավարության նիստում հավանություն տրվեց 3 հայ երեխաների որդեգրման որոշումներին: Ինչպես զեկուցեց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արսեն Մկրտչյանը, որդեգրողներից մեկը ՌԴ քաղաքացի ծնողներ են, երկրորդը՝ Ֆրանսիացիներ, երրորդը՝ ԱՄՆ քաղաքացիներ:
«Բոլոր երեխաներն էլ ունեն առողջական խնդիրներ»,- ասաց Ա.Մկրտչյանը:
Նկատենք, որ մինչ այս որդեգրման հարցերը կառավարության նիստում քննարկվում էին փակ ընթացակարգով և հանրությունից գաղտնի էին մնում որդեգրողների անունները: Թե ինչո՞ւ այս անգամ օրակարգի այս հարցերը ներկայացվեին բաց կերպով, պարզ չէ: