
Մանրամասներ 25-ամյա երիտասարդի սպանության վերաբերյալ. «Փաստինֆո»

Այսօր՝ օգոստոսի 18-ին, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցած սպանության վերաբերյալ որոշ տեղեկություններ են հայտնի դարձել «Փաստինֆո»-ին:
Տանը, որտեղ հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու կացնահարված դիակ, բացի սպանվածից բնակվել է նաև նրա եղբյարը: Սպանվածը, կայքի տեղեկություններով, թմրամիջոցների նկատմամբ որոշակի հակվածություն է ունեցել, իսկ նրա եղբայրը՝ որոշակի հոգեկան խնդիրներ: Վերջինիս գտնել դեռևս չի հաջողվել:
25-ամյա երիտասարդը վնասվածքներ է ստացել հիմնականում գլխի շրջանում, իսկ դիակը հայտնաբերել եւ ահազանգել է մայրը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: