
Գառնիկ Մարգարյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացվել է

Այսօր դատարանը քննել է «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը: Դատարանի որոշմամբ՝ նրա կալանքի ժամկետը երկարացվել է երկու ամսով: Միջնորդությունը քննել և որոշում է կայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորն Արշակ Վարդանյանը:
Գառնիկ Մարգարյանը ձերբակալվել էր հունվարի 16-ին. նա կասկածվում էր կասկածվում Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք և ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ: