Իվետա Մուկուչյանի կատարումը «Եվրատեսիլում» բավականին ջերմ ընդունվեց

Քիչ առաջ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում անցկացվող «Եվրատեսիլ» երգի մրցույթում 7-րդ համարի ներքո հանդես եկավ Հայաստանի մասնակիցը` Իվետա Մուկուչյանը: Միջազգային հանրությանը Իվետան ներկայացավ զգացմունքային LoveWave ստեղծագործությամբ: Նկատենք, որ Իվետայի կատարումը բավականին ջերմ ընդունվեց հանդիսատեսի կողմից:

Այսօր մրցույթի առաջին կիսաեզրափակիչն է, որտեղ հանդես են գալիս Ֆինլանդիայի, Հունաստանի, Մոլդովայի, Հունգարիայի, Խորվաթիայի, Նիդերլանդների, Հայաստանի, Սան Մարինոյի, Ռուսաստանի, Չեխիայի, Կիպրոսի, Ավստրիայի, Էստոնիայի, Ադրբեջանի, Մոնտենեգրոյի, Իսլանդիայի, Բոսնիա-Հերցեգովինայի և Մալթայի ներկայացուցիչները:

Երկրորդ կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 12-ին, երբ կլսենք Լատվիայի, Լեհաստանի, Շվեյցարիայի, Իսրայելի, Բելառուսի, Սերբիայի, Իռլանդիայի, Մակեդոնիայի, Լիտվայի, Ավստրիալիայի, Սլովենիայի, Բուլղարիայի, Դանիայի, Ուկրաինայի, Նորվեգիայի, Վրաստանի, Ալբանիայի և Բելգիայի ներկայացուցիչներին:

«Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթի եզրափակիչը կայանալու է մայիսի 14-ին:

Մրցույթի այս տարվա կարգախոսն է՝ «Միավորվե՛նք»:

Նշենք, որ մրցույթի կազմակերպիչները որակազրկել են Ռուսաստանի ժյուրիի անդամներից մեկին` Հայաստանի և Հոլանդիայի մասնակիցների ելույթները մեկնաբանելու համար: Նա գլխավոր փորձի ժամանակ տեսագրել և սոցիալական ցանցով հրապարակել է մրցույթի մասնակիցների ելույթները: Ռուսաստանցի ժյուրիի անդամի ձայնը հաշվի չի առնվելու քվեարկության ժամանակ:

Տեսանյութեր

Լրահոս