Բաժիններ՝

ՍԱՊԾ-ն զգուշացնում է. կենդանիներին չպատվաստելու դեպքում վարակման վտանգը մեծ է

«Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում ապրիլի 1-ից հանրապետության ողջ տարածքում իրականացվում են պատվաստումներ` դաբաղի նոր՝ AG-VII, ենթատեսակի կանխարգելման նպատակով:

Վերջին ամիսներին տարածաշրջանի երկրներում, մասնավորապես՝ հարևան Թուրքիայում և Իրանում, արձանագրվել էր դաբաղի հենց այս ենթատեսակը, որի տարածման վտանգն առկա է նաև մեր հանրապետությունում:

Հանրապետության տարածքում արդեն իրականացվել է պատվաստումների շուրջ 70 տոկոսը. մինչ այդ Ռուսաստանի Դաշնությունից ձեռք էր բերվել նոր ենթատեսակի դեմ պայքարող պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 1 մլն 200 հազար դոզա:
Այդուհանդերձ, մի քանի համայնքների գյուղացիական տնտեսություններում ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ հիմա որոշակի խոչընդոտներ են ստեղծվում կանխարգելիչ միջոցառումների ընթացքում՝ չհիմնավորված տարբեր պատճառաբանություններով:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հորդորում է չխոչընդոտել ծրագրի իրականացմանը և թույլ տալ համայնքն սպասարկող անսանաբույժ-մասնագետներին հաստատված ժամանակացույցի համաձայն իրականացնել պատվաստման աշխատանքները, քանի որ չպատվաստված կենդանու՝ դաբաղով վարակվելու վտանգը շատ բարձր է, իսկ հիվանդության տարածման աղբյուրը հիվանդ կենդանին է:

Հարկ ենք համարում նշել, որ կենդանիների, ինչպես նաև կենդանիների և մարդկանց համար վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ պայմաններ չստեղծելը և խոչընդոտելը ենթակա է վարչական տուգանքի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս