Շուշան Պետրոսյանը՝ Արմենչիկի բարեգործության մասին. «Այս կե՞րպ , շարք կանգնա՞ծ, լավ է լռեմ». aravot.am
«Որեւէ մեկը, որը օգնում է բանակին, շատ գնահատելի է, բայց կարծում եմ, որ այն պետք չէ ի ցույց դնել: Սա իմ մոտեցումն է, ես երբեք չեմ բարձրաձայնում, ինչ եմ արել, որովհետեւ կարծում եմ՝ բարեգործությունը երբեք չի կարելի բարձրաձայնել: «Վաստակավոր արտիստ» դարձվածքը այնքան է պայմանական ու բնավ կապ չունի իր արարքի հետ, մարդու տեսակն է այդպիսին , գիտեք խոսք չեմ գտնում… մեր զինվորների հետ մի միջավայրում, մի հարթակում գտնվելն իսկ մեծ պատիվ է ու այս կե՞րպ , շարք կանգնա՞ծ…
Շնորհակալ եմ բոլորին, ով ձեռք է մեկնում հայոց բանակին, հայ զինվորին, բայց այս կե՞րպ: Ինքն ունի իր հանդիսատեսը, ռաբիս երաժշտության սիրահարների մի հոծ բանակ, այդ հասարակության շերտում գուցե վաստակել է այդ կոչումը , բայց տվյալ դեպքում խոսքը բարեգործության մատուցման մասին է… լավ է լռեմ , ես այդ լեզուն չեմ հասկանում»,- Aravot.am-ին ասել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Շուշան Պետրոսյանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: