Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 3-ամյա աղջնակը մահացել է. shamshyan.com
Երեկ՝ մայիսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցելԿոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Հրազդանի բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին հայտնել են, որ վրաերթի հետևանքով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել աղջիկ երեխա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ագագ քննիչ Ղումաշյանի գլխավորոթյամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացած երեխան Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 61 շենքի բնակիչ, 3-ամյա Լիանա Մելքոնյանն է:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: