Բաժիններ՝

Իվետա Մուկուչյանը մեկնաբանել է, թե ինչու է բարձրացրել Արցախի դրոշը

«Միակ բանը, որ Հայաստանը ցանկանում է՝ խաղաղությունն է»: Այս մասին ասել է «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան պատվիրակ Իվետա Մուկուչյանը կիսաեզրափակիչից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ` պատասխանելով «կանաչ սենյակում» Արցախի դրոշը բարձրացնելու մասին հարցին:

«Դուք չպետք է մոռանաք, որ ես ներկայացնում եմ իմ երկիրը, և իմ սիրտը, իմ մտքերը, զգացմունքներն ու բոլոր ապրումները մայր հայրենիքիս հետ են: Միակ բանը, որ ես ցանկանում եմ ասել և տարածել, հետևյալն է` խաղաղություն: Ես միայն խաղաղություն եմ ցանկանում սահմաններին, Հայաստանը խաղաղություն է ցանկանում: Հենց այս պատճառով էլ գրել եմ այս երգը` ցանկանալով տարածել «սիրո ալիքներ»: Իմ ցանկությունն է, որ ամենուր խաղաղություն լինի: Ես բարձրացրեցի դրոշը, քանի որ ցանկանում էի, որ մարդիկ կենտրոնանան այս խնդրի վրա: Ես միայն խաղաղություն եմ ցանկանում այս աշխարհում»,- ասել է Իվետա Մուկուչյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս