Սեպտեմբերի 18-ին, ժամը 20.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրկաի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի նախկին կաթի գործարանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենաից ծուխ է նկատվում, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում ապրող սնխչին, որի մոտ մահվան օրը` սեպտեմբերի 10–ին, էջմիածնեցի 13-ամյա Լիանա Ասատրյանին տարել են հարազատները, պնդում է, որ ինքը ոչինչ չի արել, որը կարող էր երեխայի մահվան պատճառ դառնալ:
Ոստիկանության ծառայողները մի քրեական գործի շրջանակներում՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, սեպտեմբերի 17-ին, ժամը 17.30-ին, խուզարկություն են կատարել 1963 թ. ծնված Սենիկ Գ.-ի տնակ-կացարանում:
Քաղաքացի Սուրեն Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի օգոստոսի 10-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Երևան քաղաքի «Լունապարկ» զբոսայգու սրճարաններից մեկի մոտ, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, հայհոյանքներ է հնչեցրել, ինչի կապակցությամբ իրեն մոտեցած ոստիկանության ծառայողներից մեկն ապտակել է, որի արդյունքում հետ-հետ է գնացել, դիպել բետոնե պատնեշին՝ ստանալով մարմնական վնասվածք:
Մարդու դեմ ուղղված հանցագործություն՝ սպանություն.թեմատիկ անդրադարձ:
78-ամյա կինը և 25-ամյա աղջիկը որոնվում են որպես անհայտ կորած:
Վլադիմիր Գասպարյանը կարևորեց ճանապարհային երթևեկության կարգավորման և հանրային բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման գործը և առաջարկեց արագ ձևավորել աշխատանքային խմբեր, որոնք կընդգրկեն բարեփոխումների բոլոր ոլորտները՝ սկսած երթևեկության կանոնների խախտման համար կազմված ակտերի բողոքարկման ու վերանայման գործընթացի դյուրացումից մինչև տաքսիների կայանատեղերի հատկացումն ու գերատեսչությունների միջև օպերատիվ տեղեկատվության փոխանակման խնդիրները:
Սեպտեմբերի 17-ին, ժամը 20.30-ի սահմաններում, ոստիկանության Արարատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ 1988 թ. ծնված Արսեն Փ.-ն Արարատ գյուղի Մ. Մելքոնյան փողոցում հրացանով շների է կրակում:
Տեղակայված 6 հակակարկտային կայաններով ներգործության է ենթարկվել առաջին կատեգորիայի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 2840 կրակոց:
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի 2-րդ շենքի դիմացից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Արթուր Կ.-ին:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 18-ին այցելել է Ասկերանի շրջանի Վարդաձոր համայնք և մասնակցել գյուղի խմելու ջրի ներքին ցանցի շահագործման հանդիսավոր արարողությանը:
Դեռևս մի քանի օր առաջ իրեն պայքարի առաջամարտիկ, հայրենասեր և ազգասեր հռչակած, իսկ այսօր արդեն Ադրբեջանում քաղաքական ապաստան խնդրած «Ներազգային ազատագրական շարժում» ՀԿ ղեկավար Վահան Մարտիրոսյանն ասուլիսով է հանդես եկել, որում վարկաբեկիչ հայտարարություններ է արել Հայաստանի իշխանությունների ու հայկական բանակի մասին, նույն ոգով խոսել սահմանների բացման և փախստականների վերադարձի վերաբերյալ։
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում երկվորյակ եղբայրներն ինքնահրկիզման փորձ են կատարել:
«Ամեն տարի աշխատանքի տոնավաճառաներում ավելանում է ինչպես գործատուների, այնպես էլ աշխատանք փնտրողների թիվը: Տոնավաճառներում ներկայացվող աշխատատեղերի մոտ 61 տոկոսը 3 ամիսների ընթացքում լրացվում են: Գործակալությունը պարբերաբար ուսումնասիրվում է այդ գործընթացը և պահում վերահսկողության ներքո»:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 20-21-ին կբարձրանա 2-3, արևելյան շրջաններում` 7-9 աստիճանով:
Երևի նա նաև հոգեկան ինչ-ինչ խանգարումներ ունի: Եթե իր հայտարարությունների մեջ ասում է` իբր իրեն հավատում էին, ապա ինչու է նա փախել Ադրբեջան: Ինչու չի գնացել այլ երկիր, թեկուզ Վրաստան: Ինչու է նա հենց Ադրբեջան գնացել: Գնացել և սկսել է շահարկել ինչ-որ խնդիրներ Ղարաբաղի, Հայաստանի ներքաղաքական կյանքի մասին:
Մերձմոսկվայի Սոլնեչնոգորսկ քաղաքում իրավապահները մի տղամարդու են ձերբակալել, որը կասկածվում է երկրորդ դասարանի մի աշակերտուհու բռնաբարելու մեջ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 18-ին մասնակցել է մայրաքաղաք Ստեփանակերտի Ֆրանսիայի պուրակում քանդակագործ Թորոս Ռասթկելենյանի <> արձանի բացմանը եւ <> ֆրանկոֆոնիայի կենտրոնի հիմնարկեքի հանդիսավոր արարողությանը: Իր խոսքում Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախ-Ֆրանսիա բարեկամությունը թեւակոխում է մի նոր փուլ՝ ընդգծելով, որ Ֆրանսիայի հետ բարեկամական հարաբերությունների խորացումը մեր արտաքին քաղաքականության օրակարգի կարեւորագույն ուղղություններից մեկն է: <>,- նշել է երկրի ղեկավարը: Միջոցառմանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Ֆրանսիայի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ եւ պաշտոնյաներ, հյուրեր արտերկրից եւ սփյուռքից, պաշտոնատար այլ անձինք:a
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Կիրակոս աբեղա Դավթյանը, ազատվելով Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, նշանակվել է Գեղարքունիքի թեմի առաջնորդական տեղապահ:
Թերթելով Բաքվում ընտանիքով քաղաքական ապաստան խնդրած եւ Հայաստանում դավաճանի որակավորում ստացած Վահան Մարտիրոսյանի կնոջ` Կարինե Գասպարյանի ֆեյսբուքյան էջը, կարելի է հանդիպել տարօրինակ բանաստեղծությունների, գրառումների, իրիսկ կողմից ամուսնուն նվիրված տեսահոլովակների` շեշտելով ամուսնու իր խոսքերով` տաղանդը եւ այլ հատկություններ, իսկ ամենաարտառոցը թերեւս այն է, որ Կարինե Գասպարյանն իրեն երեւակայել է երգչուհի Շերի կերպարում:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղյակ չէ, թե ովքեր են ՀԷՑ-ի գնորդները: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Գ.Սահակյանը հորդորեց սպասել կառավարության պարզաբանմանը:
«Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար, Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանին հարևանները մոտ մեկ ամիս չեն տեսել:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է մայրաքաղաքում բացված Մ. Վ․ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի (ՄՊՀ) Երևանի մասնաճյուղ:
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Նոր-Խարբերդ գյուղի 5-րդ փողոցից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Սարգիս Մ.-ին:
Վերջին մեկ տարվա ընթացքում քրեակատարողական ծառայության կողմից կատարվել են ռազմավարական նշանակության բազմաթիվ աշխատանքներ և իրականացվել լուրջ բարեփոխումներ:
Արտաշ Ա.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն և մարիխուանա տեսակի խոտաբույս է, որը հավաքել է Ազատան գյուղի տարածքից` ծխելու միջոցով օգտագործելու համար, իսկ մյուս փաթեթի պարունակությունը կանեփ բուսատեսակի և լուծիչի միջոցով պատրաստված թմրանյութ է, որը պատրաստել է իրենց տան բակում:
«Գագիկ Ծառուկյանի անձի և գործունեության հետ կապված հետևողական և միտումնավոր ապատեղեկատվության հեղինակներին ու պատվիրատուներին խորհուրդ եմ տալիս տուրք չտալ անբարեխիղճ լրագրության դրսևորումներին, քանի որ դրանց հերքման համար ընդամենը րոպեներ են պահանջվելու»:
«Ադրբեջանում ինձ համար ստեղծված են լավագույն պայմանները: Ես մնում եմ լավագույն հյուրանոցում ու երեկ միայնակ շրջել եմ քաղաքում»,- ասել է նա:
«Հայաստանում իմ հետապնդման պատճառը կապված է իմ հասարակական գործունեության ու որպես իրավապաշտպան՝ աշխատանքի հետ»:
Այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում: Փոքր Վեդի գյուղի մշակույթի տան բակում են հավաքվել մեծ թվով գյուղացիներ, հիմնականում՝ Փոքր Վեդի, Լուսառատ, Տափերակ, Այգեզարդ, Այգեպատ, Վերին Արտաշատ, Քաղցրաշեն գյուղերից, ովքեր արդարացիորեն պահանջում են, որպեսզի կառավարությունը՝ հանձինս գյուղնախարարության, կատարեն իրենց խոստումը: