«Գագիկ Ծառուկյանը երբևէ ՀԷՑ-ը մասնակիորեն կամ ամբողջությամբ գնելու ցանկություն չի ունեցել և չունի»

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը հանդես է եկել պարզաբանմամբ, որում ասված է.

«Մամուլում այսօր տեղ գտած հերթական «տեղեկատվության» համաձայն՝ Գագիկ Ծառուկյանը դառնալու է ՀԷՑ-ի նոր բաժնետերերից: Նշվում է նաև, որ ՀՀ կառավարությունը մտադիր է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը վաճառել «Լիորմանդ Հոլդինգ Լիմիթեդ» ընկերությանը:

Հրապարակման հետ կապված պաշտոնապես հայտարարում եմ, որ Գագիկ Ծառուկյանը որևէ առնչություն չունի «Լիորմանդ Հոլդինգ Լիմիթեդ» ընկերության հետ ընդհանրապես և ՀԷՑ-ի գնման գործարքի հետ մասնավորապես: Գագիկ Ծառուկյանը երբևէ ՀԷՑ-ը մասնակիորեն կամ ամբողջությամբ գնելու ցանկություն չի ունեցել և չունի:

Գագիկ Ծառուկյանի անձի և գործունեության հետ կապված հետևողական և միտումնավոր ապատեղեկատվության հեղինակներին ու պատվիրատուներին խորհուրդ եմ տալիս տուրք չտալ անբարեխիղճ լրագրության դրսևորումներին, քանի որ դրանց հերքման համար ընդամենը րոպեներ են պահանջվելու»:

Տեսանյութեր

Լրահոս