Տեսա`տաքություն ունի, չմերսեցի. սնխչին պնդում է`ինքը ոչինչ չի արել, որից երեխան կմահանար. news.am
Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում ապրող սնխչին, որի մոտ մահվան օրը` սեպտեմբերի 10–ին, էջմիածնեցի 13-ամյա Լիանա Ասատրյանին տարել են հարազատները, պնդում է, որ ինքը ոչինչ չի արել, որը կարող էր երեխայի մահվան պատճառ դառնալ:
«Երեխային բերեցին ինձ մոտ, ասացին՝ ոտքը ցավում է: Ես տեսա, որ տաքություն ունի, չմերսեցի, ասեցի՝ տարեք հիվանդանոց, քանի որ սովորաբար նման դեպքերում ոչ թե հոդերի խնդիր է լինում, այլ հնարավոր է՝ ցավա, որովհետեւ երեխան թոքաբորբ կամ այլ հիվանդություն ունի»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է սնխչին, որը խնդրեց չհրապարակել իր անունը:
Նա հերքեց Վաղարշապատի պոլիկլինիկայի տնօրեն Լիլիթ Գասպարյանի հայտնած տեղեկությունը, թե ինքը շաքարային դիաբետով հիվանդ աղջկան ոտքի մերսում է կատարել։
Լիանայի մորաքույրը` Քրիստինե Մովսիսյանը, նույնպես NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց սնխչու ասածը։
«Ոչ մի մերսում էլ սնխչին չի արել։ Նա միայն մեզ ուղղություն է տվել, որ երեխան տաքություն ունի, ճիշտ կլինի` տանենք հիվանանոց։ Տարել ենք հիվանդանոց, երեխան ճանապարհին մահացել է»,– ասաց մորաքույրը։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: