Լարված իրավիճակ Արարատում. բնակիչներ սուլոցներով պահանջում են, որպեսզի գյուղնախարարը կաբինետից իջնի ցած. shamshyan.com
Այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում: Փոքր Վեդի գյուղի մշակույթի տան բակում են հավաքվել մեծ թվով գյուղացիներ, հիմնականում՝ Փոքր Վեդի, Լուսառատ, Տափերակ, Այգեզարդ, Այգեպատ, Վերին Արտաշատ, Քաղցրաշեն գյուղերից, ովքեր արդարացիորեն պահանջում են, որպեսզի կառավարությունը՝ հանձինս գյուղնախարարության, կատարեն իրենց խոստումը: shamshyan.com-ի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Գարնանը գյուղնախարարը բոլորիս խոստանում էր, որ աճեցված խաղողը գետնին չի մնա, կանոնավոր կսպառվի և գյուղացին նախորդ տարիների նման դժգոհ չի լինի, մինչդեռ հայտնի ֆիլմի նման՝ «դիփունքը խափում ին»»: Այսօր առավոտվանից նված գյուղերի բնակիչները փակել էին Երևան-Մեղրի ավտոճանապարհի Խոր Վիրապի հատվածը և երթևեկությունը կաթվածահար էր եղել: Ժամանել էին ոստիկանության Արարատի բաժնի մեծ թվով ծառայողներ՝ բաժնի պետ Սևակ Քոչարյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողները: Գյուղացիները ճանապարհը չէին բացում, պահանջում էին արդարացի լուծում: Ժամեր անց ժամանեց գյուղնախարար Սերգո Կարապետյանը, ով գյուղացիներին հրավիրեց մշակութի տանը հանդիպելու:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: