
«Այս անազատության մթնոլորտում մարդ տրամադրություն էլ չի ունենում երգի». Ռուբեն Հախվերդյան

Ինչպես նախապես հայտարարվել էր, այսօր Ազատության հրապարակում պետք է ելույթ ունենար երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի կազմակերպած համերգի շրջանակներում: Ռ. Հախվերդյանն այսօր եկավ Ազատության հրապարակ, սակայն հայտարարեց, որ ելույթ չի ունենալու, քանի որ ձեռքը վնասել է ու չի կարող նվագել ու երգել. «Բացի այդ, այս անազատության մթնոլորտում մարդ տրամադրություն էլ չի ունենում երգի: Ես եկել եմ ներողություն խնդրեմ, որ չեմ կարող այսօր ելույթ ունենալ: Արդեն 25 տարի է՝ նույն բանը ասում ենք, բայց ոչինչ չի փոխվում: Մինչև սրանց քրեական պատասխանատվության չենթարկեն, ոչինչ չի փոխվի: Թալանածը պետք է հետ բերեն»: