Բաժիններ՝

Ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը ևս ձերբակալված է. armtimes.com

Հայաստանում զինված հանցախմբին վնասազերծելու արդյունքում ձերբակալված 21 անձանցից մեկը ազատամարտիկ, պահեստազորերի փոխգնդապետ, ռազմադաշտային հրամանատարների խորհրդի անդամ Խաչիկ Ավետիսյանն է: Վերջինս հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով:

armtimes.com-ի փոխանցմամբ՝ Խաչիկ Ավետիսյանի մտերիմ ընկերներից մեկը՝ ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը հաստատել է, որ Ավետիսյանը ձերբակալված է: «Գիտեմ, որ Խաչիկին ձերբակալել են, ինքն ունի հանրային դատապաշտպան, հանդիպել ենք դատապաշտպանի հետ ու էս պահին Խաչիկը գտնվում է «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում»,- ասաց Առաքելյանը՝ հավելելով, որ դատարանը պետք է քննարկի Ավետիսյանին երկու ամսով կալանավորելու միջնորդության հարցը:

Անդրադառնալով Խաչիկ Ավետիսյանին ձերբակալելու պատճառներին՝ Առաքելյանը նշել է, որ ըստ մեղադրանքի, Ավետիսյանը «կասկածյալ» է համարվում զինված «հանցախումբ» հայտնաբերելու գործով:

Վլադիմիր Առաքելյանը պատմեց, որ «հանցախմբին» վնասազերծելուն զուգահեռ, նոյեմբերի 25-ի առավոտյան ժամը 6-ի սահմաններում մի խումբ ԱԱԾ-ականներ այցելել են Խաչիկ Ավետիսյանի բնակարան, խուզարկություն իրականացրել ու ընթացքում զենք-զինամթերք փնտրել, սակայն չեն գտել ու Ավետիսյանին ձերբակալել են:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս