
Քամու ուժգնացում, տեղումներ. ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 28-ին, 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-ի օրվա երկրորդ կեսին, 30-ի գիշերը, դեկտեմբերի 2-ին սպասվում են տեղումներ:
Քամին` հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ, 28-29-ին, դեկտեմբերի 2-ին առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 29-ի և դեկտեմբերի 2-ի գիշերը, նոյեմբերի 30-ի ցերեկը կբարձրանա 2-3, 29-ի և դեկտեմբերի 2-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում`
Նոյեմբերի 28-ին, 30-ի ցերեկը և դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-ի օրվա երկրորդ կեսին, 30-ի գիշերը, դեկտեմբերի 2-ին սպասվում է անձրև, 28-29-ին, 2-ին հնարավոր է քամու ուժգնացում՝ 16-18 մ/վրկ:
Երևանի նոյեմբերի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան` 17.90C (1968 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան` -12.60C (1973 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան` 3.50C