Նիկոլայ Բաղդասարյանի բողոքի վերաբերյալ որոշումը չի հրապարակվել. դատարանը որոշել է վերսկսել բողոքի քննությունը
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատրանն այսօր չի հրապարակել փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի բողոքի վերաբերյալ որոշումը: Փաստաբանը տեղեկացրեց, որ դատարանը որոշում է կայացրել բողոքի քննությունը վերսկսելու մասին, մասնակից դարձնելու հայտարարություն տված անձին:
Հարուցված քրեական գործի շրջանակներում փաստաբանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով՝ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը:
Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դատարանից խնդրել է որոշում կայացնել վերականգնելու իր խախտված իրավունքները և օրինական շահերը՝ վերացնելով Երևանի դատախազ Ա.Դավթյանի քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու և քրեական գործ հարուցելու մասին որոշումը: Հաջորդ դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 16-ին: