«Ես չգիտեմ՝ իրավունք ունեմ այդ մասին ասելու, թե չէ, բայց Գագիկ Հարությունյանը մասնավոր զրույցներում ասել է, որ այդ դեպքում ինքը պարզապես ինքնաբացարկ կներկայացնի, չի մասնակցի»:
Անցած գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան հատվածի երեք ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ:
«Մահապատիժը գործում է», «Պատասխանեք ցմահ հացադուլավորների պահանջին», «Որդուս դատապարտողը այսօր դատապարտյալ է, պրն Կոստանյան, վերանայեք, ուղղեք նախորդների սխալը». այս բովադակությամբ պաստառներվ էին ակցիայի մասնակիցները եկել կառավարության շենքի մոտ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18:50-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ ԱՄՆ դեսպանատան մոտ 3 հոգի ինչ-որ հարցերի շուրջ վիճաբանել են, ինչից հետո կրակոցներ են հնչել:
Այսօր ԱԺ արտահերթ նիստի սկզբում պատգամավորները շնորհավորեցին իրենց գործընկեր Ռուբիկ Հակոբյանի ծննդյան տարեդարձը: Այնուհետև ԱԺ-ն ընդունեց երեկ քննարկված նախագծերը, այդ թվում՝ «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» և ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթը:
Նախատեսվում են մի քանի լրացուցիչ կանոններ, երբ աշխատողներն իրավունք ունեն դիմելու վերադասին՝ առանձին թույլտվություն ստանալու համար:
«Ես խրտվիլակ այրելու հանձնարարականներ չեմ տալիս»,- վրդովված փոխանցեց մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, որի նախասիրությունները կենդանի մարդկանց հետ են կապված։
Ամանորյա վազքի մասնակցության վճարը 4000 ՀՀ դրամ է։ Բոլոր մասնակիցները կստանան Ձմեռ Պապի համազգեստ:
…Համացանցում տարածվել է Մոսկվայում հայ տղայի եւ ադրբեջանցի աղջկա ամուսնության տեսագրությունը: «Հայրենասեր» հայերն ու ադրբեջանցիները շտապեցին երիտասարդներին դատապարտել:
Նախարարությանը գումար կհատկացվի ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար:
ՀՀ Կառավարության այսօրվա նիստի ընթացքում հաստատվեց որոշման նախագիծը, որով նախատեսվում է Արդարադատության նախարարությանը 33 մլն դրամ հատկացնել:
Հայտնի է, որ ՀՀ-ում զեղչեւրի մասին հայտարարությունները հաճախ չեն համապատասխանում իրականությանը։ Մասնավորապես հեռարձակվող որոշ գովազդներում առկա են անբարեխիղճ մրցակցության դրպսևորումներ եւ այնպիսի խոստումներ, որոնք կարող են մոլորեցնել սպառողներին։
Միշել Օբաման այցելել է Վաշինգտոնի մանկական հիվանդանոց:
Ժամը 07:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 42-ամյա Ռուբեն Չելեբյանը իր վարած Opel Vectra մակնիշի 33 ՕT 193 համարանիշի ավտոմեքենայով Կոմիտաս պողոտայի և Գրիբոյեդով փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հաշմանդամ հետիոտնին:
ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը հազարավոր քաղաքացիների միջոցների վրա անօրինական կալանքներ է դնում եւ նրանցից գումարներ բռնագանձում: ԴԱՀԿ-ն այդ բռնագանձումներն իրականացնում է Երեւանի քաղաքապետարանի մի գրության հիման վրա, այսպես կոչված, «կարմիր գծերի» հատվածում ավտոմեքենան կայանելու եւ վճարում չկատարելու համար:
Դեկտեմբերի 15-ին ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երեւանի Բաշինջաղյան 65 տանը, որը պատկանում է գործարար, «էլիտ Շանթ» ՍՊԸ-ի սեփականատեր Յուրա Ղարիբյանին:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Վերջին մի քանի շաբաթներում թեժացել է Գյումրիում Ավետիսյան ընտանիքի սպանության թեման: Դրա պատճառները շատ են, առիթը՝ դեկտեմբերի 18-ին մեկնարկող դատավարությունն է և դրան հանրության և հատկապես լրագրողների մասնակցության հեռանկարները:
Ռոբերտ Քոչարյանը օրերս որսի է գնացել Հայաստանի Վայոց Ձորի մարզում: Ըստ այդ լուրերի՝ երկրորդ նախագահը հաջողացրել է Վայոց Ձորի լեռնաշխարհում որսալ երկու վարազ և եղնիկ:
ՀՀ ԱԱԾ-ից երեկ կտրականապես հրաժարվել են մեր թղթակցին հայտնել, թե նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշ վարչական շրջանում վնասազերծված զինված խմբի գործով այս պահին քանի կալանավորված անձ կա։
Մայր Թերեզան իր առաքելությամբ չի զիջել տղամարդ հոգևորականներին: Արդյո՞ք հայ եկեղեցին այսօր նման կանանց կարիք չունի:
Հայաստանում ո՞ր վայրերն են ամենասուրբ համարվում: Հայ եկեղեցին կազմակերպո՞ւմ է ուխտագնացություններ դեպի այդ սրբավայրեր:
«25 տարի առաջ կոնվենցիան ընդունելով՝ աշխարհը խոստացավ երեխաներին, որ ամեն ինչ կարվի, որ նրանց իրավունքները հարգվեն և պաշտպանվեն: Ընդունումից ի վեր աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, բավականին առաջընթաց է գրանցվել: Սակայն անելիքները դեռ շատ են: Հուսով եմ, որ այս գրքի միջոցով հասարակության բոլոր անդամները կարող են երկխոսություն սկսել տանը, աշխատանքի վայրում, իրենց համայնքներում, թե որո՞նք են երեխայի իրավունքների ոլորտի առաջնահերթությունները, ինչպիսի՞ բաց կողմեր կան, և որո՞նք պետք է լինեն մեր հետագա անելիքներն այս բնագավառում»,- իր բացման խոսքում նշեց Հայաստանում «ՄԱԿ-ի մանկական հիմադրամի» ներկայացուցչի տեղակալ Ռադոսլավ Ռժեհակը:
Ո՞ր դեպքերում է ՀՀ քաղաքացիությունն ընդունած երկքաղաքացին ազատվում զինվորական ծառայությունից:
Եթե չեք դիմանում, ապա խնդրեք Ձեր կնոջը պահք չպահել, և նա Ձեզ համար պահքը խախտելով մեղք չի գործի:
Փողոցի ծանոթությունը շարունակվեց հյուրանոցում և ավարտվեց կողոպուտով:
«2016թ. գույներն են համարվում կարմիրը, ալ կարմիրը, ոսկեգույնի բոլոր երանգները, որպես երկրորդական գույներ՝ հանդես են գալիս դեղինը, ծիրանագույնը և բաց կապույտը: Մետաղներից՝ ոսկին, քարերից՝ ռուբինը, սաֆիրն ու ցիտրինը»,- այսօրվա ասուլիսին ասաց աստղաբան-էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը:
2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում թիվ 3 ընտրատարածքի տարբեր տեղամասերում տեղ գտած խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ստացված ահազանգերի հիման վրա նյութերի նախապատրաստման արդյունքում հարուցվել է ևս 3 քրեական գործ՝ տարբեր ընտրատեղամասերում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ։
Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղի բնակիչ,1953թ. ծնված Հովսեփ Շահումյանը 1992թ. հունիսի 13-ի երեկոյան անհետ կորել է: Հովսեփի եղբայրը՝ Սերոբ Շահումյանն ասաց, որ այդ ժամանակ, երեք օր շարունակ, ադրբեջանական զինուժը ռմբակոծում էր Կոթին: Հաշմանդամ Հովսեփը սահմանին մոտ անտառ փայտ հավաքելու է գնացել, որտեղից ադրբեջանցիները նրան առեւանգել են:
Սուպերմարկետի տեսախցիկն արձանագրել է կաշվե վերարկուն գողացողին: