Բաժիններ՝

1992 թվականին անհետ կորած կոթեցուց մի լուսանկար է մնացել

tesankyun.am-ը գրում է. Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղի բնակիչ,1953թ. ծնված Հովսեփ Շահումյանը 1992թ. հունիսի 13-ի երեկոյան անհետ կորել է: Հովսեփի եղբայրը՝ Սերոբ Շահումյանն ասաց, որ այդ ժամանակ, երեք օր շարունակ, ադրբեջանական զինուժը ռմբակոծում էր Կոթին: Հաշմանդամ Հովսեփը սահմանին մոտ անտառ փայտ հավաքելու է գնացել, որտեղից ադրբեջանցիները նրան առեւանգել են:

Ս. Շահումյանը հայտնեց, որ եղբոր անհետանալուց հետո ինքը դիմել է ՆԳ բաժին, դատախազություն, Ազգային անվտանգություն, որպեսզի եղբորից տեղեկություններ ստանա: Սակայն Բերդավան գյուղի եւ Ղազախի շրջանի սահմանագծում ադրբեջանցիների հետ հանդիպումներն անարդյունք են եղել, Հովսեփի վերաբերյալ ստույգ տեղեկություններ չեն ստացվել: Սերոբը ցույց տվեց եղբորից մնացած միակ լուսանկարը, ուր Հովսեփը 7-րդ դասարանի աշակերտ է: Ս. Շահումյանն ասաց՝ ինքը գիտի, որ Հովսեփն այլեւս կենդանի չէ, սակայն հույս ունի, որ երբեւէ նրա մարմինը կվերադարձվի եւ կամփոփվի հայրենի հողում: Սերոբը եղբոր ճակատագիրը պարզելու համար արդեն 8 տարի համագործակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ, որի ներկայացուցիչները հերթական անգամ Կոթի էին այցելել:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնեց, որ ԿՄԽԿ-ն 1992 թվականից Հայաստանում, Ադրբեջանում եւ Լեռնային Ղարաբաղում անհայտ կորածների ճակատագրերը պարզելու համար համագործակցում է իշխանությունների հետ:

Անցյալ տարի մեկնարկել է անհայտ կորածների հարազատներից կենսաբանական նմուշների վերցման ծրագիրը, որը թույլ կտա բարելավել անհայտ կորածների վերաբերյալ տվյալների ճշգրտությունը: ԿԽՄԿ-ի տվյալներով՝ ղարաբաղյան հակամարտության հետեւանքով անհայտ կորած են 4500 մարդ, որից ավելի քան 400-ը՝ Հայաստանում գրանցված անհայտ կորածներ :

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս