Նախատեսվում է ՀՀ ճանապարհներով արգելել 40 տոննայից ավելի բեռների տեղափոխումը (ԱԺ նիստը՝ ուղիղ)

Այսօր ԱԺ արտահերթ նիստի սկզբում պատգամավորները շնորհավորեցին իրենց գործընկեր Ռուբիկ Հակոբյանի ծննդյան տարեդարձը: Այնուհետև ԱԺ-ն ընդունեց երեկ քննարկված նախագծերը, այդ թվում՝ «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» և ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթը:

Այժմ ԱԺ-ն քննարկում է «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրինագիծը, որով նախատեսվում է ՀՀ ճանապարհներով կարգելվի 40 տոննայից ավելի բեռների տեղափոխումը, իսկ չմասնատվող բեռների դեպքում փոխադրողին հատուկ ուղեգիծ կառաջարկվի: ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը նշեց, որ սրանով փորձում են պատշաճ ձևով պահպանել ճանապարհային ծածկը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031