Բաժիններ՝

Կրակոցներ Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնում հետաքննություն է սկսվել դեկտեմբերի 14-ին Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ տեղի ունեցած կրակոցների փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18:50-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ ԱՄՆ դեսպանատան մոտ 3 հոգի ինչ-որ հարցերի շուրջ վիճաբանել են, ինչից հետո կրակոցներ են հնչել:

Նշված վայր է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները Երևանյան լճի մոտից 30 րոպե անց ոստիկանություն են բերման ենթարկել Երևան քաղաքի Ֆրունզեի փողոցի 18 շենքի բնակիչ Վարդան Սաֆարյանին, նույն փողոցի 16 շենքի բնակիչ, 29-ամյա Վաղարշակ Իսրայելյանին, և Ֆրունզեի փողոցի 18 շենքի բնակիչ, 25-ամյա Դավիթ Խաչատրյանին:

Մանրամասներն`  այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս