Ամանորյա վազք՝ «Վազիր և օգնիր» կարգախոսով
Երևանի քաղաքապետարանը, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի «Երևանի կիսամարաթոն»-ի կազմակերպչական թիմի հետ համատեղ, սույն թվականի դեկտեմբերի 20-ին կազմակերպում է «Ամանորի բարի վազք» բարեգործական վազք:
Ձմեռ Պապի հանդերձանքով 500 վազորդներ «Վազիր և օգնիր» կարգախոսի ներքո Երևանի կենտրոնական փողոցներով կվազեն 5կմ տարածություն: Վազքի մասնակցության վճարների ողջ հասույթը կուղղվի բարեգործության՝ Հայաստանի մանուկներ հիմնադրամի երեխաների աջակցության ծրագրերին, մասնավորապես, Լոռու և Արմավիրի մարզերի մի շարք դպրոցների մարզադահլիճների համապատասխան գույքով ապահովմանը:
Մասնակիցներ։ Ամանորյա վազքին կարող են մասնակցել 14 տարեկանից բարձր 500 վազորդներ։
Մասնակցության վճար։ Ամանորյա վազքի մասնակցության վճարը 4000 ՀՀ դրամ է։ Բոլոր մասնակիցները կստանան Ձմեռ Պապի համազգեստ:
Վազքի մեկնարկը։ Վազքի մեկնարկը ժամը 12:00-ին:
Մեկնարկը և ավարտը նախատեսվում է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքում, որտեղ կլինի DJ, երաժշտություն և կահավորված բեմ:
Գրանցում: Գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան ձևաչափով տեղեկանք և վճարում կատարել www.yerevan21.am կայքէջում: Հարցեր կարող եք ուղղել [email protected] հասցեով կամ զանգահարելով 093 810 952 հեռախոսահամարով։
Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև սույն թվականի դեկտեմբերի 19-ը:
Կից ներկայացնում ենք վազքուղու քարտեզը: