
Արդյոք հայ եկեղեցին այսօր Մայր Թերեզայի նման կանանց կարիք չունի՞

– Մայր Թերեզան իր առաքելությամբ չի զիջել տղամարդ հոգևորականներին: Արդյո՞ք հայ եկեղեցին այսօր նման կանանց կարիք չունի:
– Մայր Թերեզայի հեղինակությունն անհերքելի է և գործունեության այն մեծ շրջանակը, որն իրականացնում էր նա իր բազում հետևորդների հետ, շատ դեպքերում անհամեմատելի է: Այլ էր նրա առաքելությունը: Մայր Թերեզան, Աստծուց իրեն տրված կյանքն իմաստավորեց ու արժևորեց բյուր մարդկանց ֆիզիկական կործանումից փրկելով: Վստահ եմ, նա երբևէ մտքով նույնիսկ չի էլ անցկացրել քահանայագործելու գաղափարը, որովհետև հստակ գիտակցում էր այդ կոչման արժեքը և կնոջ համար անհասանելի լինելու պատճառները: Նրա համար գթության քույր լինելն իր առաքելությունն էր, քույր լինել բոլորին ու հոգալ քրոջ պես: Այսօր, անշուշտ, ոչ միայն հայ եկեղեցին, այլև հայ ժողովուրդը կարիք ունի անձնվեր հայ տիկնանց, մայրերի ու քույրերի, ովքեր իրենց սիրով ու հոգատարությամբ պետք է շրջապատեն բոլորին:
Օրհնությամբ՝ Տ. Մուշեղ աբեղա Բաբայան
qahana.am