Բաժիններ՝

Մեծ Պահքի ընթացքում ամուսինների միջև անկողնային հարաբերությունները չեն խրախուսվում

– Ես ամուսնացել եմ մեկ շաբաթ առաջ, և փաստորեն հիմա մեր մեղրամիսն է, բայց կինս ասում է, որ Մեծ պահքի ժամանակ ամուսնական հարաբերությունն անթույլատրելի է: Դա իրո՞ք այդպես է:

– Իրականում այդպես է. Մեծ Պահքի ընթացքում ամուսինների միջև անկողնային հարաբերությունները չեն խրախուսվում: Շնորհք Պատրիարք Գալուստյանը այս մասին գրում է. «…պահքը և հաճույքն իրար հակադիր երևույթներ են, և, հետևաբար, պահեցողություն, որին ընկերանում են խաղը, ուրախությունը և պարը, երևակայելն անհնար է» (տես՝ Շնորհք Արք. Գալուստյան «Մեծ Պահքի կիրակիների ոսկե շղթան» հրատ. Էջմիածին 2008 թ., էջ 13): Սակայն պահքը կամավոր առաքինություն է:

Սուրբ Պողոս Առաքյալը, մարդկանց հորդորելով ժուժկալության (որովհետև ժուժկալությունը հոգևոր կյանքի համար խստորեն անհրաժեշտ է), միևնույն ժամանակ չի պարտադրում՝ ասելով. «Մի՛ զրկեք միմյանց, այլ միայն այն դեպքում, եթե միառժամանակ համաձայն եք, որ աղոթքի նվիրվեք. և վերստին միմյա՛նց դարձեք, որպեսզի սատանան ձեզ չփորձի ձեր անժուժկալության պատճառով։ Այս ասում եմ թույլ տալով և ոչ թե հրաման տալով…» (տես՝ Ա Կոր. 7: 1-7): Մեղրամիսը չէ կարևորը, այլ՝ Ձեր միմյանց նկատմամբ հարգանքն ու սերը: Դրանք մեղրամիսի պատճառով ոտնահարել չի կարելի: Եթե սիրում եք Ձեր կնոջը, ապա ճիշտ կլինի զիջեք նրան:

Սակայն նաև կարող է Ձեր կինը Ձեզ զիջել: Պահեցողության հարցերը ընտանիքում լուծվում են միմյանց հետ համաձայնեցնելով: Եթե չեք դիմանում, ապա խնդրեք Ձեր կնոջը պահք չպահել, և նա Ձեզ համար պահքը խախտելով մեղք չի գործի:

Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան
qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս