Կառավարության ղեկավարը ծաղիկներ է դրել Գյումրու «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցում տեղադրված 1988 թ. երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել:
Դեկտեմբերի 7-ին, ժամը 12.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վ. Փափազյան փողոցի թիվ 21/2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեկտեմբերի 7-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքական իշխանության հետ Ստեփանակերտի հուշահամալիր են այցելել և երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղիկներ են խոնարհել բանակի բարձրաստիճան զինվորականները՝ ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի գլխավորությամբ:
Այսօր Սպիտակի աղետալի երկրաշարժի 27-րդ տարելիցի կապակցությամբ Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր են այցելել բազմաթիվ քաղաքացիներ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին:
Կանադայի հայկական համայնքում արդեն տեղյակ են Հայ առաքելական եկեղեցու Կանադայի հայոց թեմի (անթիլիասական) առաջնորդ գերաշնորհ Տեր Մեղրիկ եպիսկոպոս Բարիքյանի հրաժարականի մասին:
Տարիների չամոքվող վիշտ ու ավերածություններ պատճառած 88-ից անցավ 27 տարի: Քառորդ դարից ավելի հիշողությունը լի է ցավով ու կսկիծով, քանզի մեր քաղաքի պատմության ամենավշտալի էջը` Դեկտեմբերի 7-ը, դրոշմված է յուրաքանչյուր գյումրեցու կենսագրության մեջ:
Շուտով մայիսի 16-ին կնշվի ուսանողների և երիտասարդների օրը: Ինչպես այսօր ԱԺ նիստում «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող լրացումը ներկայացնելու ժամանակ նշեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, օրինագիծը կոնսենսուսային է, հեղինակներն են ՀՀ կառավարությունը, ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, ՕԵԿ-ականներ Հեղինե Բիշարյանը, Հովհաննես Մարգարյանը և Լևոն Դոխոլյանը:
ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության օրը տեղի ունեցած ընտրական խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում ստացվել է 127 հաղորդում, որոնց գերակշիռ մասը վերաբերում է ԶԼՄ-ներով տարածված ահազանգերին։
Այսօր Ազգային ժողովում մեկնարկել են 5-րդ գումարման 8-րդ նստաշրջանի հերթական քառօրյա նիստերը: Նախքան օրակարգին անցնելը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ այսօր դեկտեմբերի 7-ն է՝ 1988 թ. երկրաշարժի տարելիցը:
Դեկտեմբերի 6-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի թիվ 114 դպրոցում գտնվող 10/20 ընտրատեղամասում «Ի լուր» կայքի լրագրող Ռաֆայել Ա.-ի տեսախցիկը կոտրել են, բռնություն գործադրել, քաշքշել, պատռել են հագուստը և խոչընդոտել մասնագիտական գործունեություն իրականացնելուն:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 30/21 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ։
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Երթևեկության անվտանգության բարելավման, մերկասառույցի պայմաններում ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով՝ 2015 թ. դեկտեմբերի 7-ին Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում կամրջի վրա երկու ուղղություններով առավելագույն թույլատրելի արագությունը կսահմանվի 40կմ/ժ:
Դեկտեմբերի 6-ին, ժամը 02.38-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 01.25-ին շմոլ գազից թունավորման նախանշաններով Հրազդանի ԲԿ են հոսպիտալացվել Սոլակ գյուղի 5-րդ փողոցի 10-րդ նրբանցքի թիվ 5 տան բնակիչներ Կ. Ն.-ը (ծնված 1977թ.), Ժ. (ծնված 2001թ.) և Գոռ (ծնված 1999թ.) Սուքիասյանները:
Դեկտեմբերի 6-ին, ժամը 00.58-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարկ-Եղվարդ ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեկտեմբերի 6-ի ժամը 22.00-ի դրությամբ ոստիկանությունում ուսումնասիրվել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքին հետևած կառույցների և քաղաքացիների 234 ահազանգ, որոնցից 16-ը ստացվել է «Թեժ գծով», 218-ը` զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներ են:
Արդյո՞ք եկեղեցում կարելի է ձայնակցել քահանային և սարկավագներին:
Պարզվում է ՝ բույսերի և ջրիմուռնե8ի որոշ տեսակներ ոչ միայն զգայուն են աղտոտումների հանդեպ, այլև հրաշալի կերպով մաքրում են ջուրն ու հողը: Թե որքանով է հնարավոր պարզել ջրի աղտոտվածությունը ֆիտոպլանկտոնի միջոցով, պարզել են Պավել Լոբոկովն ու կենսաբան Դմիտրի Րիսնիկը:
32-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, պատիժ կրելով «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում, խաբեությամբ ուրիշի խոշոր չափերով գումար հափշտակելու նպատակով քրեակատարողական հիմնարկից զանգահարել է «Ստեփանավան» բժշկական կենտրոն՝ ընկերության մանկաբարձ-գինեկոլոգին, ապա իրականությանը չհամապատասխանող տվյալներ ներկայացնելով, ներկայացել՝ որպես ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյան, և մանկաբարձ-գինեկոլոգից, «Վանաձորի բժշկական» ՓԲ ընկերության տնօրենի պաշտոնում նշանակելու խոստումով՝ պահանջել է վերջինիս փաստաթղթերը փոխանցել Միքայելյան ազգանունով անձնավորությանը:
“Հայաստանի էլեկտրական ցանցեր” փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 7-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Հավանաբար մեզանից շատերը գիտեն այն մասին, որ չի կարելի հեռախոսով խոսել այն ժամանակ, երբ հեռախոսը լիցքավորվում է: Իսկ թե ինչու չի կարելի դա անել, գիտեն քչերը:
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 24 տեղամասերում քվեարկության արդյունքները, որոնց համաձայն՝ «Այո»-ն հաղթել է:
Ահազանգերից 30-նն ուղարկվել են նախաքննական մարմիններին, 114-ն ուղարկվել է ըստ ենթակայության ոստիկանության տարածքային ոտարաբաժանումներ՝ համապատասխան քննություն կատարելու նպատակով, մնացած 90-ի դեպքում դեռևս ստուգվում են փաստերը՝ ըստ ենթակայության ուղարկելու համար:
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի նախաձեռնած «Լուսավոր Հայաստան» հասարակական-քաղաքական նախաձեռնության անդամ Մանե Թանդիլյանն այսօր գնացել է քվերակելու, սակայն պարզել է, որ իր փոխարեն արդեն քվեարկել են: Այս մասին նա գրել է facebook-յան իր էջում:
Ինչ պարզունակ հնարքների ասես, որ չեն դիմում մեր ընդդիմախոսները ամբողջ օրվա ընթացքում: Հիմա էլ «խիստ օպերատիվ» կերպով հրապարակում են որոշ ընտրատեղամասերի արդյունքներ, որտեղ ՈՉ-ը հաղթում է:
Ցանկացած տարիքի մկրտվողին երեխա են անվանում, որովհետև նոր է ծնվում:
ԿԸՀ տվյալների համաձայն՝ ընտրատարածքներում քվեարկել են հետևյալ թվով անձինք:
Քիչ առաջ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը որոշում կայացրեց՝ շարունակել երթը ու վերադառնալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ մի քանի ժամից՝ ավելի մեծ քանակով, քանի որ այս ընացքում ոչ ոք ԿԸՀ-ից չմոտեցավ իրենց և իրենց պահանջը չլսեց:
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ։
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ թիվ 2 ընտրատարածքի տեղամասերում քվեարկության իրավունք ունեցող 64646 քաղաքացիներից հանրաքվեին մասնակցել են 31758-ը կամ ընդհանուր թվի 49.13 տոկոսը: