Նիսի ահաբեկչության հետևանքով հոսպիտալացվել է առնվազն 54 երեխա

Ֆրանսիական Նիս քաղաքում երկրի ազգային օրվան նվիրված տոնակատարությունների ժամանակ իրականացված ահաբեկչության հետևանքով հոսպիտալացվել է առնվազն 54 երեխա: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է տեղական Nice-Matin պարբերականը:

Նշենք, որ Ֆրանսիայի միջերկրածովյան Նիս քաղաքում հուլիսի 14-ի երեկոյան, երբ ֆրանսիացիները նշում էին Ազգային տոնը՝ Բաստիլի օրը, իրականացված ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 84-ի: Եվս 18 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է: Տասնյակ մարդիկ վիրավոր են:

Բեռնատարը մխրճվել է ազգային տոնի առիթով քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում հավաքված ամբոխի մեջ, ապա կրակ բացել մարդկանց ուղղությամբ: Վարորդը սպանվել է ոստիկանների կողմից: Ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել են փաստաթղթեր, որոնց համաձայն` ղեկին, ենթադրաբար, եղել է 31-ամյա տեղացի, ով ունեցել է Ֆրանսիայի և Թունիսի քաղաքացիություն:

Լուսանկարը` EPA

Տեսանյութեր

Լրահոս