
Ջերմաստիճանը կբարձրանա. խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից

Հուլիսի 18-20-ին սպասվում է բարձր ջերմային ֆոն Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում սպասվում է 38-390C տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորկայից բարձր:
Խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և ֆիզիկական ակտիվությունից:
Հանրապետության տարածքում՝
Սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում՝
Սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հուլիսի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 39.70C (1978 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 12.60C (1974 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 26.70C