Արիաննե Կաոիլիի հիմնադրամը լրագրողների համար սեմինարներ է կազմակերպելու

Հաշվի առնելով նոր իրականությունը և միտումները՝ տնտեսագետ, շախմատի միջազգային վարպետ Արիաննե Կաոիլին հիմնել է «Ճամփորդ» հասարակական հիմնադրամը: «Հիմնադրամի նպատակն է՝ օգնել և առաջնորդել երիտասարդ լրագրողներին և նպաստել նրանց ներգրավվածության մեծացմանը տպագիր մամուլում»,- ասվում է «Ճամփորդ» հասարակական հիմնադրամի մամլո հաղորդագրության մեջ:

Հիմնադրամի ստեղծման և գործունեության նպատակի մասին այսօր հրավիրված ասուլիսում լրագրողների հետ զրուցեցին «Ճամփորդ» հիմնադրամի հիմնադիր և խորհրդի նախագահ Արիաննե Կաոիլին, խորհրդի անդամ, «Բաբելոն» թարգմանչական գործակալության տնօրեն և թարգմանիչ Արտաշես Էմինը, խորհրդի անկախ անդամ, ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, խորհրդի անդամ, լրագրող Արտյոմ Երկանյանը և հիմնադրամի տնօրեն Գոհար Հայրապետյանը: Խորհրդի անդամներից է նաև Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, ով, սակայն, ներկա չէր ասուլիսին:

Arianne (1) Gohar

Ruben meliqyan

«Հիմնադրամի գլխավոր նպատակներն են` անկախ լրագրության զարգացումը, մարդու իրավունքների իրազեկումը, ժողովրդավարության հիմնարար արժեքների քարոզումը, քաղաքացիական հասարակության զարգացումը, երիտասարդ լրագրողների կայացման նպաստումը, որակյալ տեղեկատվության ապահովումը»,- նշեց շախմատի գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը՝ Արիաննե Կաոիլին:

Arianne (8)

«Ես վստահ եմ, որ լրագրողների մոտ հարց առաջացավ, թե ինչո՞վ է տարբերվելու մեր հիմնադրամն այլ բազում հիմնադրամներից, որոնք ևս միտված են վեր բարձրացնելու այն բոլոր խնդիրներն ու հարցերը, որոնք թվարկեց Արիաննեն: Ասեմ ավելին, ինձ մոտ ևս առաջացել էր այդ հարցը, երբ առաջարկ ստացա լինել «Ճամփորդ» հասարակական հիմնադրամի խորհրդի անդամ: Ինձ համոզեց մի քանի հանգամանք. նախ՝ դրսի հայացքը: Արիաննեն դրսից գալով մեր երկիր՝ տեսավ խնդիրներ, որոնք մեզ համար արդեն սովորական են դարձել կամ ուղղակի շան տեղ չենք դնում: Իսկ նա նկատեց այդ ամենը շատ սուր աչքով: Պատահական չէ այն, որ Արիաննեի մասին ասում ենք. «մեր հարսը»: Հաշվի առնելով նրա եռանդն ու ջանասիրությունը՝ հույս կա, որ ամեն ինչ լավ կստացվի: Երկրորդ հանգամանքը հիմնադրամի կատարյալ ապակուսակցականությունն է»,- նշեց Արտաշես Էմինը:

Artashes emin

«Ես եկել եմ Ավստրալիայից, որտեղ մարդիկ չափազանց կասկածամտությամբ են վերաբերվում լրահոսին, սակայն նրանք ունեն բազմակողմանի ինֆորմացիա և կարող են իրենց եզրակացություններն անել աշխարհում կատարվող իրադարձությունների, մեկնաբանությունների վերաբերյալ: Նրանք կարողանում են հիմնավորել իրենց կարծիքներն այս կամ այն իրադարձության վերաբերյալ, քանի որ տեղեկացված են»,- հավելեց Աիաննեն` կարևորելով լրագրության ազատության թեման:

Arianne (5)

Հարցին, թե ինչպե՞ս է ֆինանսավորվելու «Ճամփորդ» հասարակական հիմնադրամը և ո՞ւմ կողմից է ֆինանսավորվում «Ճամփորդ» թերթը, Արիաննեն պատասխանեց. ««Ճամփորդ» թերթը հիմնել եմ ես` ամբողջությամբ իմ միջոցներով: Սակայն «Ճամփորդ» հասարակական հիմնադրամը դեռևս փնտրում է ֆինանսավորում: Մեր ֆոնդը բաց է բոլորի համար, բոլոր նրանց, ովքեր կցանկանան ֆինանսավորել և աջակցել` լինեն անհատներ թե կազմակերպություններ: Սակայն այդ ամենը պետք է արվի անշահախնդիր»:

Պարզաբանող հարցին՝ հնարավո՞ր է արդյոք՝ որևէ կուսակցական գործարար ֆինանսավորի հիմնադրամը` բնականաբար, ինչ-ինչ ակնկալիքներով, Գոհար Հայրապետյանը պատասխանեց.

«Սա հասարակական կազմակերպություն է, որը յուրաքանչյուր ամիս հաշվետվություն է ներկայացնելու ծախսած յուրաքանչյուր լումայի համար»:

Իր հերթին՝ թարգմանիչ Արտաշես Էմինն ավելացրեց, որ հետին մտքով ներդրված կուսակցական գործարարի գումարները «կկորչեն» և կաշխատեն միայն հիմնադրամի նպատակներն իրագործելու համար:

Ի դեպ, հիմնադրամը պատրաստվում է լրագրողների համար ամեն ամիս սեմինարներ անցկացնել` հրավիրելով ճանաչում ունեցող օտարերկրյա լրագրողների: Անուններ դեռևս չհնչեցին, քանի դեռ այդ ամենը բանակցային փուլում է:

 

Տեսանյութեր

Լրահոս