ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է Նիսում ՀՀ երկրորդ քաղաքացու զոհվելու մասին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է Նիսում ՀՀ երկրորդ քաղաքացու զոհվելու մասին: «Ցավով տեղեկացնում ենք Նիսում ևս մեկ ՀՀ քաղաքացու զոհվելու մասին», հայտնում են ԱԳՆից:
Ավելի վաղ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտնել էր, որ ՀՀ մեկ քաղաքացի զոհվել է հուլիսի 14ի ահաբեկչության հետևանքով: «Մանրամասները ճշտվում են։
Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է զոհվածի հարազատների հետ՝ անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու համար»,հայտարարել էր ԱԳՆն:
Ֆրանսիայի միջերկրածովյան Նիս քաղաքում հուլիսի 14-ի երեկոյան, երբ ֆրանսիացիները նշում էին Ազգային տոնը՝ Բաստիլի օրը, իրականացված ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 84-ի: Եվս 18 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է: Բեռնատարը մխրճվել է ազգային տոնի առիթով քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում հավաքված ամբոխի մեջ, ապա կրակ բացել մարդկանց ուղղությամբ:
Վարորդը սպանվել է ոստիկանների կողմից: Ահաբեկչության հեղինակը Մուհամեդ Լահուաեջ Բուհլելն է` Ֆրանսիայում բնակվող և ծագմամբ թունիսցի 31ամյա երիտասարդ: