«Ամոթ ըլնի իմ ծծած կաթին, եթե ես չգնամ՝ Yandex քշեմ, կամ էսքան տղեն չգնան՝ քշեն». Տաքսու վարորդները բողոքում են «Յանդեքս տաքսիի» դեմ

Մի խումբ տաքսու վարորդներ բողոքի ակցիա են իրականացնում Հանրապետության հրապարակում: 168.am-ի հետ զրույցում անհատ տաքսու վարորդ Արման Գալստյանը նշեց, որ բողոքում են ինչպես՝ շուկայում նոր հայտնված Yandex տաքսիից, այնպես էլ՝ տաքսու վարորդներին ոչ հարմար մի շարք օրենքներից: «Մեզ անցած տարի առաջարկեցին, որ հանրահավաքների ոճից դուրս գանք, անցնենք քաղաքակիրթ բանակցությունների, քննարկումների, ներկայացնենք մեր առաջարկները: Այդպես էլ արեցինք: Առաջարկեցինք, որ կարմիր գծի 12 000 դրամը տաքսիների համար սահմանեն 6 000 դրամ, դա չարվեց: Առաջարկեցինք, որպեսզի 12 000 դրամ լիցենզիայի սակագինն իջեցնեն գոնե 9 հազար դրամ, դա էլ չարվեց: Առաջարկեցինք շրջաններում ապրողի 8000 դրամը սարքեն 3000 դրամ, սահմանամերձի 5000 դրամը դարձնեն 1000 դրամ, կամ մարզերի ժողովրդին ընդհանրապես հարկերից ազատեն, դա էլ չարվեց»,- ասաց նա:

Անդրադառնալով Yandex տաքսիին, նա նշեց. «Ոչ մեկս էլ բմբուլով հնդիկ չենք, սաղս էլ գաղափարով ենք. ձրի պանիրը մենակ թալաքի մեջ ա լինում: Մենք թույլ չենք տա, որ էդ երևույթը գործի ՀՀ-ում: 200 դրամով թանկարժեք մեքենաներով «Շրջանայինից» «Ռոսիա» են քշում: Պետք է խփնված լինես, որ չհասկանաս՝ ինչի մասին ա խոսքը: Եթե Yandex-ը 200 դրամով միշտ կքշի, ապա մենք բոլորս էլ պատրաստ ենք Yandex քշել: Ամոթ ըլնի իմ ծծած կաթին, եթե ես չգնամ՝ Yandex քշեմ, կամ էսքան տղեն չգնան՝ քշեն: Սաղն էլ կեթան, հազար դոլարով ո՞րը չի գնա՝ քշի: Բայց եթե 3 ամիս հետո այդ նույն Yandex-ը հելավ՝ ասեց, որ տարիֆը փոխվեց, դա ակցիա էր, ուրեմն մենք չենք հասկանում տենց բան: Դա նշանակում ա՝ ոլորտից սաղիդ կշպրտենք, կմնանք մենք մերոնցով»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս