Ֆրանսուա Օլանդը վարչապետի հետ ժամանել են Նիս

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ հանրապետության վարչապետ Մանյուել Վալսը ժամանել են Նիս, որտեղ խորհրդակցություն կանցկացնեն հուլիսի 14-ի երեկոյան տեղի ունեցած ողբերգությունից հետո, որն ավելի քան 80 մարդու կյանք խլեց: Նախագահի եւ վարչապետի ինքնաթիռների վայրէջքի կադրերն ուղիղ եթերում ցուցադրել է iTele հեռուստաալիքը:

Անվտանգության նկտատառումներով՝ նախագահը եւ վարչապետը Փարիզից մեկնել են երկու տարբեր ինքնաթիռներով: Նիսում Օլանդը եւ Վալսը կգնահատեն իրադրությունը եւ խորհրդակցություն կացկացնեն քաղաքի, Պրովանս-Ալպեր-Լազուր ափ տարածաշրջանի ղեկավարության, տեղական ուժային կառույցների պետերի հետ, կշփվեն իրավապահ մարմիններնի եւ հատուկ ծառայությունների աշխատողների հետ:

Հուլիսի 15-ին ավելի վաղ նախագահը եւ վարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել են Պաշտպանության խորհրդի նիստին: Նիստի արդյունքներով հայտարարվել է Ֆրանսիայում արտակարգ դրության ռեժիմը եւս երեք ամսով երկարաձգելու, ինչպես նաեւ հուլիսի 16-ից մինչեւ 18-ը եռօրյա համազգային սուգ հայտարարելու մասին:

Ֆրանսիայի իշխանություններն առայժմ տեղի ունեցածը չեն որակել որպես ահաբեկչական գործողություն: Դրա հետ մեկտեղ հետաքննությունը հանձնարարվել է հակաահաբեկչական դատախազությանը: Իսկ Ֆրանսիայի նախագահ Ֆրանուա Օլանդը ազգին հղած ուղերձում հայտարարել է, որ չի կարելի ժխտել Նիսում իրականաված գրոհի ահաբեկչական բնույթը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս