«Նոր Հայաստանի» երթը՝ ֆոտոշարքով
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ թիվ 1 ընտրատարածքի տեղամասերում քվեարկել են հետևյալ թվով քաղաքացիներ:
«Մա՛հ ռեժիմին, կյա՛նք մեր ազգին»,- այս խոսքերով այսօր Ազատության հրապարակում իր խոսքը սկսեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբի պետ Ժիրայր Սէֆիլյանը:
«Ասպարեզ» կայքը հրապարակել է «Քաղաքացիական դիտորդ» նախաձեռնող խմբի հաղորդագրությունը, թե՝ 08/27 ընտրատեղամասում հանձնաժողովի ու ոստիկանության աշխատակիցների կողմից ճնշում է գործադրվում դիտորդների վրա, քանի որ նրանք ոստիկանության ու հանձնաժողովի ուշադրությունն են հրավիրել տեղամասում գտնվող անհայտ անձանց վրա, որոնք ելումուտ են անում նույն տարածքում գտնվող սենյակ:
Քիչ առաջ Ազատության հրապարակում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և Րաֆֆի Հովհանինսյանը զրույց ունեցան։ Րաֆֆի Հովհաննիսյանը Վալերի Օսիպյանին հարցրեց, թե ինչի՞ համար են այսքան զինված ոստիկանները եկել Ազատության հրապարակ։
«Թրանսփարենսի Իներնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնն իր կայքում շարունակում է հրապարակել դիտորդների կողմից արձանագրված խախտումները:
Ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի իրավասությանը վերաբերող ահազանգերը դարձել և դառնում են քննության առարկա, ձեռնարկվում անհրաժեշտ միջոցառումներ՝ մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։
Դեկտեմբերի 6-ին, ժամը 18.00-ի սահմաններում, թիվ 10/24 ընտրատեղամասում ծառայություն իրականացնող ոստիկանից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ նշված ընտրատեղամասում ընտրատարածքային հանձնաժողովի անդամ Արայիկ Ավագյանն ու մի քաղաքացի վիճաբանում և փոխադարձ հարվածներ են հասցնում միմյանց:
Ուղիղ միացում Ազատություն հրապարակից
Ինչպես մյուս ընտրությունների ժամանակ, այնպես էլ այսօր, Ֆեյսբուքը ողողված է անվավեր քվեաթերթիկների լուսանկարներով:
Քիչ առաջ խառնաշփոթ իրավիճակ էր Կենտրոն վարչական շրջանի թիվ 10/24 ընտրատեղամասում: Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ միջադեպ էր տեղի ունեցել և 2 անձ բերման էին ենթարկվել: Այդ խառնաշփոթի արդյուքնում մի քանի անձ իրենց քվեաթերթիկն առանց կնիքվելու գցեցին քվեատուփը, ինչը նշանակում է, որ դրանք անվավեր են ճանաչվելու:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայողի կողմից հետիոտնին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։
Դեկտեմբերի 6-ին թիվ 9/16 ընտրատեղամասում լիազորված անձ Վարդգես Գասպարին այցելել է հարևանությամբ գտնվող 9/15 ընտրատեղամաս և խոչընդոտել նշված տեղամասի բնականոն աշխատանքը: Վ. Գասպարիին բազմիցս զգուշացվել է 9/15 ընտրատեղամասի նախագահի կողմից, սակայն նա նախազգուշացումներին չի ենթարկվել և շարունակել է իրավախախտումը:
Դեկտեմբերի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամպարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Ժամը 18:30-ի դրությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գրեթե բոլոր դիտորդների նկատմամբ ճնշումները ավելի են ուժեղացել, ինչը անհնար է դարձնում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիտորդական առաքելությունը:
Ժամը 17:00-ի դրությամբ Աշտարակ քաղաքում քվեարկել է 6612 քաղաքացի կամ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց 34.63 տոկոսը: Այս մասին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտնեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը՝ ներկայացնելով 10 հազարը գերազանցող քվեարկելու իրավունք ունեցող քաղաքներում և մարզկենտրոններում քվեարկած անձանց տվյալները:
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդները ս.թ. դեկտեմբերի 6-ին հանրաքվեի քվեարկության գործընթացի դիտարկումն իրականացնելիս 07.00-16.00 ընթացքում հայտնաբերել են հետևյալ ընտրախախտումները.
Քիչ առաջ Կենտրոն վարչական շրջանի թիվ 10 ընտրատեղամասում 2 անձ բերման ենթարկվեցին: «Ժառանգություն» կուսակցութան ներկայացուցիչ Արայիկ Ավագյանի պատմելով՝ մի քաղաքացի սկսել է հարվածել իրեն՝ մեղադրելով նրան իր կնոջը հայհոյելու մեջ:
Armlur.am-ը գտնվում էր 9/04 ընտրատեղամասում, որտեղ ՀԱԿ-ի վստահված անձը կասկածելի դեպք էր հայտնաբերել, սակայն հանձնաժողովի նախագահն այդ մասին արձանագրություն չի կազմել:
Գյումրիում քվեարկել են քաղաքացու փոխարեն35/37 տեղամասում պարզվեց, որ քաղաքացու փոխարեն քվեարկել են:
10 հազար դրամանոցներ երթուղայինում գտնվող տղամարդու մոտ:
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ես՝ Հասմիկ Ռաֆայելյանս, մայր ու քույրս գնացել էինք հանրաքվեին մասնակցելու Երևան քաղաքի 8/08 տեղամասում (Մալաթիայում), որտեղ պարզեցինք, որ մեր փոխարեն արդեն քվեարկել են, նշված էր կոնկրետ անձնագրային տվյալներ ու ստորագրություններ:
Ժամը 17:00-ի դրությամբ հանրաքվեին մասնակցել է 1 մլն 533 հազար քաղաքացի կամ մասնակցության իրավունք ունեցող քաղաքացիների 39.17 տոկոսը: Այս մասին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտնեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:
«Շատ կարևոր են քաղաքացիների այսօրվա գիշերային ընդվզումները, պետք է երթով գնանք Կենտրոնական ընտրական հանձնաժողով, Բաղրամյան: Երկու երթ է նախատեսված, և իրավիճակը պիտի լինի այնպիսին, որ ամբողջ աշխարհը տեսնի, որ մեր ժողովուրդն այդ կեղծված արդյունքների հետ համաձայն չէ»:
168.am-ը ահազանգ էր ստացել այն մասին, որ Կենտրոն համայնքի 9/12 ընտրատեղամասում Սահմանադրության քվեարկությունն ընթանում է ակնհայտ խախտումներով: Ահազանգի հետքերով մենք եղանք վերոնշյալ ընտրատեղամասում, որտեղ հանձնաժողովի նախագահ, ՀԱԿ-ի ներկայացուցիչ Սոֆիա Յորդեկյանը մեզ հետ զրույցում հաստատեց լուրերի իսկությունը.
Ոստիկանության Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել Հայ Ազգային կոնգրեսի Արաբկիրի տարածքային կառույցի ղեկավար, Մարտի 1-ի գործով ազատազրկման դատապարտված Տիգրան Բաղդասարյանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով` ժամը 14:00-ի դրությամբ հանրաքվեին մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 24.26 տոկոսը: Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտարարել է ԿԸՀ անդամ Սեյրան Շահսուվարյանը: Ընդհանուր առմամբ հանաքվեին մասնակցել է 622 հազար 643 քաղաքացի:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակառուպցիոն կենտրոնը շարունակում է տեղեկություններ տրամադրել ընտրախախտումների վերաբերյալ: