Նիսի ահաբեկչության հեղինակը Մուհամեդ Լահուաեջ Բուհլելն է

Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակի անունը հայտնի է: Բրիտանական Mirror պարբերականի փոխանցմամբ՝ բեռնատարով ահաբեկչություն իրականացրած վարորդը Մուհամեդ Լահուաեջ Բուհլելն է:

Ոստիկանությունը ահաբեկչին սպանելուց հետո նրա բեռնատարում հայտնաբերել է ինքնության քարտ, որով հայտնի է դարձել, որ թունիսյան ծագում ունեցող 31-ամյա Բուհլելը Ֆրանսիայի քաղաքացի է:

Պարբերականը հաղորդում է, որ նա ոստիկանությանը հայտնի է եղել մի շարք հանցանքների համար, ինչպիսիք են բռնությունն ու գողությունը:

Նիսի տեղական Nice Martin պարբերականը հայտնում է, որ Բուհլելը աշխատել է որպես առաքիչ-վարորդ: Հուլիսի 15-ի առավոտյան խուզարկվել է նրա տունը: Ահաբեկչի հարազատները հարցաքննվում են ոստիկանությունում:

Նշենք, որ Ֆրանսիայի միջերկրածովյան Նիս քաղաքում հուլիսի 14-ի երեկոյան, երբ ֆրանսիացիները նշում էին Ազգային տոնը՝ Բաստիլի օրը, իրականացված ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 84-ի: Եվս 18 մարդ գտնվում են ծայրահեղ վիճակում: Տասնյակ մարդիկ վիրավորվել են:

Բեռնատարը մխրճվել է ազգային տոնի առիթով քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում հավաքված ամբոխի մեջ, ապա ահաբեկիչը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ: Վարորդը սպանվել է ոստիկանների կողմից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031