Նիսում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ զոհվել է ԱՄՆ-ի երկու քաղաքացի՝ հայր ու որդի

Երկու ամերիկացիներ՝ հայր եւ որդի, դարձել են Ֆրանսիայի Նիս քաղաքում կատարված ահաբեկչական գործողության զոհեր: Այս մասին հուլիսի 15-ին հաղորդել է ABC հեռուստաալիքը:

«Զոհվածների ընտանիքի անդամը հավաստել է, որ Շոն Քոուփլենդը եւ նրա 11-ամյա որդի Բրոուդին սպանվել են գրոհի ժամանակ: Նրանք իրենց արձակուրդն անցկացնում էին Նիսում»,- հաղորդել է հեռուստաալիքը:

Նշենք, որ հուլիսի 14-ի երեկոյան բեռնատարը լրիվ արագությամբ մխրճվել է բազմության մեջ Նիսի Անգլիական առափնյակում, որտեղ այդ պահին գտնվում էԷին հազարավոր մարդիկ, որոնք ցրվում էին Ֆրանսայի Ազգային տոնի առթիվ տեղի ունեցած տոնական հրավառությունից հետո: Վերջին տվյալների համաձայն՝ դրա հետեւանքով զոհվել Է 84 մարդ, եւս 18 մարդ գտնվում է օրհասական վիճակում: Ռուսաստանի արտգործնախարարության տվյալներով՝ Նիսում հարձակման հետեւանքով զոհվել Է ՌԴ-ի մի քաղաքացուհի, եւս մեկ ռուս կին վիրավոր է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Տեսանյութեր

Լրահոս