Բաժիններ՝

Ողբերգական վթար Եղեգնաձոր-Ագարակաձոր ավտոճանապարհին. կա զոհ. վիրավորների վիճակը ծանր է

Հուլիսի 14-ին, ժամը 19.53-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Եղեգնաձոր-Ագարակաձոր ավտոճանապարհի 9-րդ կմ-ում «ՎԱԶ-2121» մակնիշի 18 ՏL 568 պ/հ (վարորդ Տ. Հ., ծնված 1998 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի ծառին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորներ Մ. Հ.-ը (ծնված 2000 թ.) և Գ. Ս.-ը (ծնված 1999 թ.) հոսպիտալացվել են Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ վարորդը մահացել է: Բժիշկները Մ.Հ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Գ.Ս.-ը՝ միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս