Արտեմ Ասատրյանը խուսափեց պատասխանել՝ ինչպես է ծախսվել Եվրամիության տրամադրած մեկ միլիոն եվրոյի վարկը. «Ժողովուրդ»

Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից պարզել, թե իրենց նախարարությունը ինչպես է ծախսել Եվրամիության տրամադրած մեկ միլիոն եվրոյի վարկը, որը հատկացվել էր 2013 թվականի գարնանը՝ արտագաղթի, կամ այլ կերպ ասած՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարելու համար։ Ինչպես միշտ, Արտեմ Ասատրյանը հրաժարվել է որևէ հարցի պատասխանելուց և արագ հեռացել է։ Բայց հարցը, միևնույն է, մնում է անպատասխան։

Ի վերջո, Հայաստանի հանրությունն իրավունք ունի իմանալու, թե Արտեմ Ասատրյանի ղեկավարած գերատեսչությունն ինչպես հաջողացրեց նշված գումարն այնպես ծախսել, որ դրանից արտագաղթի տեմպերն ավելանան։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝2013-ին Հայաստանից արտագաղթել է 31 հազար 200, 2014-ին՝41 հազար 600, 2015-ին 43 հազար 400 մարդ։ Այսինքն՝ մեկ միլիոնով ոչ թե արտագաղթը կանխել են, այլ լրջագույնս խթաևել, որ այն արագ տեմպերով աճի։

Հրապարակումն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031