Բաժիններ՝

«Կան մարդիկ, որ դա ողջունում են ու իրենց խնդիրների լուծման արմատները տեսնում են հենց զինված ապստամբության մեջ». Դերենիկ Դումանյան

«Դա մի երևույթ էր, որ պետության զարգացման ընթացքը չասեմ՝ հետ շպրտեց, բայց կանգ առավ»,- այսօր Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում՝ խոսելով 1999 թվականի Հոկտեմբերի 27-ի դեպքերի մասին՝ ասաց առողջապահության նախկին նախարար, ՀՀԿ-ական Դերենիկ Դումանյանը: Նրա խոսքով՝ այդ օրերին այնպիսի իրավիճակ էր, որ կառավարման համակարգը կարող էր ամբողջությամբ խաթարվել.

«Ես կարծում եմ՝ ի պատիվ մեր ժողովրդի, այն ժամանակ մեր կառավարման համակարգում գտնվող մարդկանց, արվեց ամեն ինչ, որ այս պրոցեսները չխորանան: Մենք պետք է այնպես անենք, որ թույլ չտանք նման երկրորդ երևույթ»:

Դիտարկմանը, թե հասարակության մեջ տեսանելի են ըմբոստության դրսևորումներ, եղավ նաև ՊՊԾ գնդի գրավման դեպքը, Դ. Դումանյանն ասաց. «Այո, ցավոք սրտի տեսնում ենք, ու ցավոք սրտի, տեսնում ենք, որ կան այդ զինված ապստամբության, պայքարի համակիրներ: Կան մարդիկ, որ դա ողջունում են ու իրենց խնդիրների լուծման արմատները տեսնում են հենց զինված ապստամբության մեջ: Կարծում եմ՝ ճիշտ չէ այդպես տրամաբանել, մենք այսօր գտնվում ենք 21-րդ դարում շատ այլ միջոցներ կան նպատակներին հասնելու, համակարգ, իրավիճակ փոխելու համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս